24
12, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել են նախորդ շաբաթավերջին Ղազախստանում տեղի ունեցած պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները:

Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի` գագաթաժողովի մասնակից պետությունների տնտեսությունների վրա ունեցած ազդեցության համատեղ հաղթահարման նպատակով 10 մլրդ ԱՄՆ դոլար կապիտալով ստեղծվելիք հատուկ հիմնադրամի, ինչպես նաև ՙՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՚ շրջանակում արագ արձագանքման զորամիավորման ձևավորման վերաբերյալ Ղազախստանում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում` Հանրապետության Նախագահը համապատասխան գերտեսչությունների ղեկավարներին ու կառույցների պատասխանատուներին հանձնարարել է մանրակրկիտ ուսումնասիրել և ներկայացնել փորձագիտական եզրակացություններ, նախանշել այս պայմանավորվածություններից բխող գործողություններ և դրանց առաջնահերթությունը:

← Վերադառնալ