Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
24
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների ու ազատությունների ընդհանուր իրավիճակին և այս ուղղությամբ առկա ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր:
Հանդիպման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել է Արդարադատության նախարարին և Նախագահի իրավական հարցերով օգնականին անցկացնել ծառայողական քննություն` հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բռնության կիրառման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած ահազանգերի առնչությամբ: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը համաձայնություն է հայտնել մասնակցել ծառայողական քննության անցկացմանը: