Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
12, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը` ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորությամբ:
Հանրապետության նախագահի խոսքով, այն փաստը, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական 15-րդ նիստն ամբողջությամբ նվիրված է 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի հիշատակի արարողություններին, եւս մեկ անգամ փաստում է երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունները:
Երկրի ղեկավարն ասել է, որ Հայաստանը հարգանքով ու երախտագիտությամբ է հիշում բոլոր ժողովուրդների ու հատկապես ռուս ժողովրդի ներկայացուցիչներին, ովքեր առաջիններից մեկը օգնության ձեռք մեկնեցին: Նա գոհունակությամբ նշել է, որ ինչպես 20 տարի առաջ, այնպես էլ այս օրերին Հայաստանում ու հայերի հետ է Նիկոլայ Ռիժկովը:
Ռուս խորհրդարանականներն ասել են, որ իրենց պարտքն են համարել այս օրերին լինել Հայաստանում ու հայ ժողովրդի կողքին:
Նիկոլայ Ռիժկովը Հանրապետության նախագահին է փոխանցել երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ իր ղեկավարած հոգաբարձուների խորհրդի հավանությամբ կառուցված հուշարձանի մանրակերտը, որը կբացվի դեկտեմբերի 7-ին Գյումրիում, եւ "Հիշատակի զանգ" հայերեն-ռուսերեն գիրքը, ուր ամփոփված են պաշտոնական փաստաթղթեր եւ երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների հիշողությունները: