Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
04
12, 2008
Նախագահ Սարգսյանն ընդունել է բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բռնցքամարտի գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանին:
Շնորհավորելով նրան` վերջերս տեղի ունեցած դիտարժան մենամարտում այդ բացառիկ տիտղոսը նվաճելու առթիվ, Նախագահը շեշտել է, որ "սպորտի, մշակույթի եւ այլ ոլորտներում միջազգային ասպարեզում յուրաքանչյուր հաղթանակ մեծ ճանաչում է բերում մեր պետությանն ու ժողովրդին, հպարտության զգացումով համակում յուրաքանչյուր հայի":
Վ. Դարչինյանն իր հերթին շնորհավորել է ՀՀ Նախագահին` մեր երկրի շախմատային հաջողությունների համար եւ ասել, որ Հայաստան է ժամանել 1988թ. երկրաշարժի 20-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Աշխարհի բացարձակ չեմպիոնը ՀՀ Նախագահին ներկայացրել է իր առաջիկա անելիքները եւ տեղեկացրել, որ հաջորդ մենամարտը, հավանաբար, կկայանա 2009 թ. փետրվարի 7-ին: