Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
13
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:
Հանրապետության նախագահը կարեւորել է Մարիոս Գարոյանի այցը Հայաստան եւ որպես եղբայրական Կիպրոսի խորհրդարանի նախագահ, եւ որպես մեր հայրենակից, ով մեծ հաջողությունների է հասել` նման բարձր պաշտոն ու դիրք գրավելով:
Մարիոս Գարոյանն ասել է, որ շատ հպարտ է Հայաստան` իր նախնիների երկիր, այցելելու համար:
Նրա խոսքով, Կիպրոսը ցանկանում է ընդլայնել բարեկամական հարաբերությունները երկու երկրների ու ժողովուրդների միջեւ: Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահություն է հայտնել, որ իր այցը նոր էջ կբացի երկու երկրների խորհրդարանականների հարաբերություններում:
Նշելով, որ Մարիոս Գարոյանը Հայաստանից դուրս հայ ամենաբարձր պետական պաշտոնյան է, Սերժ Սարգսյանն ասել է. "Հայաստանում անկեղծորեն հպարտանում են Ձեր հաջողություններով": Ըստ Նախագահի, սա մեկ անգամ եւս խոսում է մեր ժողովրդի կարեւոր հատկանիշների մասին. տարածվելով աշխարհով մեկ` նրանք որդեգրել են մի սկզբունք` հեշտությամբ ինտեգրվել տվյալ հասարակության մեջ, առաջին հերթին դառնալ տվյալ երկրի լիարժեք քաղաքացի, ապա նոր` հայ:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Կիպրոսի հետ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը եւ արդյունավետ համագործակցությունը միջազգային կառույցների շրջանակում: Նա նաեւ նշել է, որ երկու երկրները փոխգործակցության մեծ դաշտ ունեն Եվրամիության հարեւանության քաղաքականության շրջանակում:
Կողմերի կարծիքով, հայ-կիպրական հարաբերությունների հետագա զարգացման համար լուրջ խթան կլինի Կիպրոսի նախագահի` հաջորդ տարվա սկզբին Հայաստան նախատեսվող այցը: