Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
12
11, 2008
Նախագահ Սարգսյանն այցելել է Արմպրոդէքսպո-2008 համտես-ցուցահանդես
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Արմպրոդէքսպո-2008 գյուղատնտեսական ապրանքների ութերորդ միջազգային համտես-ցուցահանդես:
Երկու ժամից ավելի Սերժ Սարգսյանը շրջել է բոլոր տաղավարներում ու ծանոթացել ներկայացված արտադրատեսակներին:
Նշելով, որ ցուցահանդեսից տպավորությունները երկակի են, Նախագահն ասել է. "Տեսնելով մեր բերք ու բարիքի, վերամշակվող մթերքի որակը, հարց է առաջանում` ինչու այսպիսի որակը տարածում չի գտնում աշխարհում: Մենք, որպես պետություն ինչ պետք է անենք, որ մեր արտադրողներն իրենց մթերքը կարողանան իրացնել աշխարհի տարբեր անկյուններում":
Երկրի ղեկավարի խոսքով, պետությունն ու վերամշակողը մշտապես պետք է լինեն գյուղացու կողքին, իսկ իրացման փուլում պետությունը պետք է օժանդակի վերամշակողին: "Մենք պետք է կարողանանք մեզ համար նոր "բրենդներ" ստեղծել: Հայկական պանիրը, պահածոներն ու ամենատարբեր արտադրատեսակները աշխարհում պետք է ճանաչված լինեն այնքան, որքան հայկական ծիրանն ու կոնյակը",-ասել է Սերժ Սարգսյանն ու խոստացել, որ այս հարցում գործարարն անպայման կվայելի պետության աջակցությունը: