Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
05
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ԱՄՆ նորընտիր Նախագահ Բարաք Օբամային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր Նախագահ սենատոր Բարաք Օբամային:
Ուղերձում ասված է
"Մեծարգո պարոն Օբամա,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր նախագահության տարիներին հայ-ամերիկյան հարաբերությունները նոր որակ կստանան, եւ մեր երկրների միջեւ կսերտանա տնտեսական ու քաղաքական համագործակցությունը` ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:
Ամերիկայի հայկական համայնքի խոշորագույն կառույցներն ինձ բազմիցս իրենց ոգեւորությունն են փոխանցել Ամերիկայի ժողովրդին Ձեր խոստացած փոփոխությունների վերաբերյալ: Բարձր ենք գնահատում հայ ժողովրդի խնդիրների շուրջ Ձեր տեղեկացվածությունն ու մոտեցումները: Հավատում եմ, որ ամերիկահայերը կդառնան մեր երկրները կամրջող ամուր օղակ:
Հայ ժողովուրդը երախտապարտ է Միացյալ Նահանգներին` Հայաստանին համակողմանի աջակցության համար, որ շարունակական է եղել մեր երկրի անկախացման առաջին տարիներից առ այսօր: Շարունակելու ենք համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի այդ օժանդակությունը նպաստի Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ու տնտեսական վերելքին:
ԱՄՆ-ը` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր, կարեւոր դերակատարում ունի նաեւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:
Կրկին շնորհավորելով ԱՄՆ-ի Նախագահ ընտրվելու առթիվ` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ արգասաբեր գործունեություն` ի փառս Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ ի բարօրություն նրա ժողովրդի: