Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
28
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Նիգերիայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի նորանշանակ դեսպան Մոհամմադու Մ. Աբուբաքար Չիքան (նստավայրը` Թեհրան):
Հանրապետության նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, եւ համոզմունք հայտնել, որ նրա նշանակումը սկիզբ կդառնա հայ-նիգերական հարաբերությությունների զարգացման համար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է բազմակողմ տեղեկատվություն փոխանակել երկու երկրների միջեւ` ճշտելու համագործակցության հնարավոր բնագավառները: Նա կարեւորել է նաեւ փոխգործակցության համար անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային ատյաններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանի եւ Նիգերիայի գործակցության սերտացման հարցերին: