23
10, 2008

Նախագահ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կարգը հաստատելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կարգադրություն է ստորագրել Փորձագետների փաստահավաք խմբի ստեղծման եւ նրա գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին:
Կարգադրությունը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԽՄԲԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՆՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
Կ Ա Ր Գ Ը

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Փորձագետների փաստահավաք խումբը (այuուհետ` Խումբ) իրականացնում է 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների պատճառների վերհանմանը եւ բացահայտմանն ուղղված փաստերի հավաքումը: Խմբի աշխատանքները նպատակ ունեն օժանդակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2008 թվականի հունիսի 16-ի Ն-086-4 որոշմամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի (այuուհետ` Հանձնաժողով) կողմից իր առջեւ դրված խնդիրների իրագործմանը:
2. Խմբի գործունեությունը դադարում է անհրաժեշտ փաստերը, ինչպես նաեւ, եթե Խումբը համարում է անհրաժեշտ, փաստերի հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանությունները Հանձնաժողովին փոխանցելու պահից, բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի կողմից պահանջվում է անցկացնել լրացուցիչ քննություն իրադարձության վերաբերյալ անհրաժեշտ այլ տեղեկատվություն ձեռք բերելու նպատակով:
3. Խումբն իր գործունեությունն իրականացնում է սույն կարգին համապատասխան` ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության համապատասխան oրենuդրությամբ:

II. ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

4. Խմբի գործունեության նպատակն է` բացահայտել եւ Հանձնաժողովին փոխանցել փաստեր, փաստաթղթեր եւ տեղեկատվություն վերջինիս ապահովելու համար`
1) 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն առաջացնող պատճառների ուսումնասիրությունը,
2) իրադարձությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների որոշումների եւ գործողությունների իրավաչափության ու համաչափության գնահատումը,
3) այդ իրադարձությունների ընթացքում անձանց մահվան հանգամանքների բացահայտումը:

III. ԽՄԲԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

5. Խումբն իր նպատակների եւ խնդիրների իրականացման համար իրավունք ունի`
1) ցանկացած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրանց պաշտոնատար անձանցից պահանջել եւ uտանալ իրադարձություններին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաuտաթղթեր` անկախ նյութական կրիչի ձեւից եւ տեսակից,
2) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից կամ դրանց պաշտոնատար անձանցից եւ պետական ծառայողներից, բացառությամբ դատարանների ու դատավորների, uտանալ իրադարձության վերաբերյալ պարզաբանումներ,
3) ֆիզիկական անձանցից ¢ կազմակերպություններից ստանալ փաստաթղթեր եւ բացատրություններ` վերջիններիս համաձայնության դեպքում,
4) իրավաuու պետական մարմիններից պահանջել անցկացնելու հետազոտություններ եւ տրամադրել փորձագիտական եզրակացություններ պարզաբանման ենթակա հարցերի վերաբերյալ,
5) ծանոթանալ քրեական, վարչական եւ կարգապահական իրավախախտումների վերաբերյալ այն գործերին, որոնց վերաբերյալ դատավճիռները, վճիռները եւ որոշումներն oրինական ուժի մեջ են մտել, ինչպեu նա¢ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործերի հարուցումը,
6) փաստահավաք առաքելության ընթացքում հայտնաբերված այնպիսի տեղեկությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ անձին քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, դրանք հիմնավորող փաստաթղթերի հետ փոխանցել համապատասխան մարմնին, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվությունը տրամադրվել է ֆիզիկական անձի կամ կազմակերպության կողմից` դրանք չհրապարակելու պայմանով,
7) փաստահավաք գործընթացում ներգրավել մասնագետների, այդ թվում` միջազգային փորձագետների,
8) անցկացնել դռնփակ նիստեր,
9) դիմել զանգվածային լրատվության միջոցներին, հեռուստառադիոընկերություններին` տրամադրելու տեղեկություններ, ներառյալ` տեսագրություններ, ձայնագրություններ եւ այլ նյութեր, որոնք կարող են առնչվել մարտի 1-2-ի իրադարձություններին:
6. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավաuությանը վերաբերող` պահանջվող նյութերը եւ փաuտաթղթերը, ինչպեu նաեւ իրադարձության վերաբերյալ ցանկացած տեղեկություն ներկայացնել անարգել եւ ողջամիտ ժամկետում:
7. Իր լիազորությունների իրականացման նպատակով Խումբն oգտվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպեu նաեւ կազմակերպությունների ղեկավարների եւ այլ պաշտոնատար անձանց, քրեակատարողական հիմնարկների վարչակազմի մոտ ընդունելության իրավունքից:
8. Իր լիազորություններն իրականացնելու նպատակով Խումբն օգտվում է մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից, իրադարձության վերաբերյալ միջազգային կազմակերպությունների համապատասխան զեկույցներից, ինչպես նաեւ Հանձնաժողովի կողմից տրամադրված փաստերից եւ տեղեկություններից:
9. Խումբն իրավասու է անցկացնել դռնփակ նիստեր: Նիստերին հրավիրված պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են պատասխանել Խմբի անդամների հարցերին, տալ պարզաբանումներ:
10. Նիստերին հրավիրված ֆիզիկական անձինք կամ մասնավոր կազմակերպության ներկայացուցիչներն իրավունք ունեն պատասխանել հարցերին եւ տալ պարզաբանումներ: Նման դեպքում կազմվող արձանագրության մեջ չեն նշվում պարզաբանում, բացատրություն տված անձի ինքնությունը բացահայտող տեղեկությունները: Խմբի անդամները պարտավոր են գաղտնի պահել պարզաբանումներ տվող անձի ինքնությունը:

IV. ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

11. Խումբը բաղկացած է հինգ անդամից:
12. Խմբի անդամներն առաջադրվում են իշխող քաղաքական կոալիցիայի, "Ժառանգություն" կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից. իշխող քաղաքական կոալիցիայի կողմից` երկու, "Ժառանգություն" կուսակցության եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժի կողմից` մեկական անդամ: Խմբի մեկ անդամն առաջադրվում է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
13. Խմբի անդամներն առաջադրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում: Խմբի ան¬դամները համարվում են նշանակված եւ Խումբը համարվում է ձեւավորված սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 11-րդ օրը, եթե առաջադրվել է ոչ պակաս, քան Խմբի երեք անդամ:
14. Բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակվող անդամի, Խմբի անդամ կարող են նշանակվել իրավագիտության ոլորտում հեղինակություն եւ բարձր փորձառություն ունեցող անձինք, որոնք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում չեն զբաղեցնում պաշտոն: Խմբի անդամները չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավոր կամ որեւէ կուսակցության անդամ կամ հարել որեւէ քաղաքական ուժի:
15. Խմբի գործունեության ժամանակահատվածում Խմբի անդամներն անկախ են: Խմբի անդամներն անփոփոխելի են` բացառությամբ սույն կարգի 19-րդ կետով սահմանված դրույթների խախտման դեպքերի: Խմբի անդամները չեն կարող ենթարկվել պատասխանատվության իրենց խնդիրների եւ նպատակների իրագործման կամ զեկույցի բովանդակության համար:
16. Խումբն իր կազմավորման պահից սկսած` մեկ օրվա ընթացքում, պարզ մեծամասնությամբ իր կազմից ընտրում է Խմբի ղեկավար:
17. Խմբի ղեկավարը`
1) կազմակերպում է Խմբի աշխատանքը,
2) ստորագրում է Խմբի անունից կազմվող եւ ուղարկվող փաստաթղթերը` ներառյալ գրությունները, հարցումները, հրավերները, ծանուցագրերը եւ այլն:
18. Խմբի աշխատանքը կազմակերպվում է ամենօրյա նիստերի միջոցով: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խմբի երեք անդամ: Խմբի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության է դրվում ցանկացած այն հարցը, որը չի լուծվում ուղղակի փոխադարձ համաձայնությամբ:
19. Խմբի աշխատանքն իր գործունեության ամբողջ ընթացքում լուսաբանման ենթակա չէ: Խմբի նիստերն անցկացվում են դռնփակ: Խմբի անդամներն իրավունք չունեն զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ մեկնաբանել կամ բացահայտել Խմբի կողմից քննարկվող հարցերը, կատարված աշխատանքները, ձեռք բերված փաստերը, Խմբի կամ դրա անդամների կարծիքները կամ որեւէ այլ տեղեկատվություն` կապված Խմբի գործունեության հետ:
Խմբի որոշմամբ Խմբի աշխատանքներին կարող է (են) ներգրավվել բարձր որակավորում ունեցող հեղինակավոր միջազգային փորձագետ (փորձագետներ)` որպես խորհրդատու:
Իր առջեւ դրված խնդիրների իրականացման արդյունքում Խումբը Հանձնաժողովին ներկայացնում է զեկույց: Զեկույցը կարող է ներառել հատուկ կարծիք: Զեկույցը միաժամանակ հրապարակվում է Խմբի կողմից սահմանված կարգով եւ շրջանակներում:
Զեկույցը ներառում է իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները եւ փաստերի միջեւ առկա հնարավոր հակասությունները վերացնելուն ուղղված մեկնաբանություններ, եթե Խումբը դա համարում է անհրաժեշտ:
Զեկույցը Հանձնաժողովին ներկայացնելուց հետո իրադարձության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի պահանջով Խումբն իրականացնում է լրացուցիչ ուսումնասիրություն:
Խմբի գործունեությունը, ներառյալ` Խմբի անդամների վարձատրությունը եւ մյուս ծախսերը, որոնք անհրաժեշտ են Խմբի գործունեությունն ապահովելու համար, ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին` դրա համար նախօրոք կազմված նախահաշվին համապատասխան:

← Վերադառնալ