Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդին:
Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը շահագրգռված է խորացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, եւ դրանք համարում է տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման ու տարածաշրջանային կայունության կարեւոր գրավական:
Զրուցակիցները խոսել են հայ-ամերիկյան փոխգործակցության, դրա զարգացման հեռանկարների ու հնարավորությունների մասին, մտքեր են փոխանակել տարածաշրջանի անվտանգության խնդիրների, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունները համարել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենարդյունավետ ձեւաչափը: Նրանք նաեւ համակարծիք են եղել, որ հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավորություններին:
Խոսվել է նաեւ Հայաստանի հետընտրական զարգացումների, մարտի 1-ի դեպքերի անաչառ քննության, անազատության մեջ գտնվողների խնդրի վերաբերյալ: Կարեւորվել է երկրում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացումն ու ամրապնդումը: