Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
08
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամներին`Ուելի Լեուենբերգերի եւ Դոմինիկ դե Բումանի գլխավորությամբ:
Հանրապետության նախագահը կարեւորել է Շվեյցարիայի հետ համակողմ կապերի զարգացումը,եւ գոհունակությամբ նշել, որ վերջին տարիներին ձեւավորվել է երկկողմ գործակցության բավականին հետաքրքիր օրակարգ: Ըստ Սերժ Սարգսյանի, փոխգործակցության հետագա ամրապնդման համար նշանակալի քայլ կլինի Հայաստանում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը:
“Մենք ձգտում ենք դեպի եվրոպական արժեքներ, եւ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը դառնա ժամանակակից, ուժեղ երկրի, որտեղ մարդն իրեն բարեկեցիկ, ապահով եւ իրավունքները պաշտպանված զգա”,- ընդգծել է երկրի ղեկավարը:
Նա հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ է վերապահել խորհրդարանական հարաբերություններին եւ իր երախտագիտությունն է հայտնել Շվեյցարիայի Ազգային Խորհրդի կողմից 2003 թվականին հայոց ցեղասպանությունը ճանաչելու առթիվ:
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավարն ընդգծելով երկկողմ ընդհանրությունները, նշել է, որ երկու ժողովուրդները նմանատիպ մշակույթի կրողներ են, երկրները գրեթե նույն բնապատկերն ունեն, հարուստ չեն բնական ռեսուրսներով, չունեն ելք դեպի ծով, սակայն ունեն համոզմունքներ, հմտություններ եւ գիտելիքներ: Նա երկու ժողովուրդներին միացնող կարեւոր գիծ է համարել նաեւ Շվեյցարիայի կողմից հայ ժողովրդի նկատմամբ տածած համերաշխության զգացումը: Պատգամավորի խոսքով, “Ցեղասպանության ճանաչումը դարձավ յուրատեսակ մեկնակետ` սկիզբ առնելով պատմությունից, միտվեց դեպի ապագան”:
Նախագահ Սարգսյանը ողջունել է տարածաշրջանի, եւ մեր երկրի զգայուն խնդիրների նկատմամբ Շվեյցարիայի հավասարակշռված մոտեցումը: Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ նա ասել է. “Մեր նպատակն է փոխզիջումների հիման վրա հասնել խնդրի խաղաղ կարգավորման` հաշվի առնելով պատմական իրողությունները եւ, իհարկե, առաջին հերթին մարդկանց ապագան”:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Նախագահը մեկ անգամ եւս կրկնել է, որ հայկական կողմը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, որից հետո արդեն, որպես հարեւաններ, քննարկել բազմաթիվ խնդիրներ:
Հանդիպմանը խոսվել է նաեւ տարբեր ոլորտներում իրականացվող հայ-շվեյցարական ծրագրերի մասին: