Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
30
09, 2008
Նախագահի մրցանակները՝ լավագույն ուսանողներին ու աշակերտներին
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն 29 աշակերտներն ու ուսանողները սեպտեմբերի 30-ին արգեւատրվել են Հանրապետության նախագահի մրցանակով:
Մրցանակ ստացած երիտասարդների հետ հանդիպել է նախագահ Սարգսյանը:
«Այս մրցանակաբաշխությունը, որը կոչված է ի հայտ բերելու երիտասարդ, շնորհալի երիտասարդների, ովքեր հաջողության են հասել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, կարեւոր իրադարձություն է: Ես շնորհավորում եմ բոլոր հաղթողներին եւ ուզում եմ ասել, որ, իրոք, կարեւորն այստեղ այն է, որ դուք կարողացել եք հաջողության հասնել ձեր հասակակիցների մեջ, որ դուք կարողացել եք ձեզ ցույց տալ»,–ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նշել է, որ մրցանակների չափերը պայմանական են, դա սկզբնական կապիտալ է: «Սա կապիտալ է ոչ թե դրամի առումով, այլ մտավոր, ինչի համար ես շատ ուրախ եմ: Երբ ասում ենք, որ մեր երկրի հարստությունը կրթված եւ ժամանակակից երիտասարդներն են, նկատի ունենք հենց ձեզ եւ ձեր նմաններին: Ես շատ ուրախ ու երջանիկ կլինեմ, եթե այսօրվա հայ երեխայի, հայ ուսանողի համար կրթված երիտասարդ լինելը լինի օրինակելի կերպար: Վստահ եմ, որ գնալով մեր հասարակությունում այս մտայնությունը հաղթելու է, մենք որեւէ այլ ճանապարհ չունենք՝ լինելու մրցունակ երկիր, մրցունակ ժողովուրդ, եթե չկարողանանք ունենալ գիտելիք սիրող եւ գիտելիք ունեցող երիտասարդներ»,–ասել է երկրի ղեկավարը:
Նախագահը շնորհակալություն է հայտնել «Սինոփսիս» ընկերության ղեկավարությանը նախաձեռնությանն օժանդակելու, երիտասարդներին ցուցաբերվող աջակցության համար: Նա հույս է հայտնել, որ այդ փոխգործակցությունը գնալով ավելի արդյունավետ կդառնա: