Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
22
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Շնորհավորելով դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ, նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը: Նա երախտագիտություն է հայտնել ամերկյան կառավարությանն` անկախությունից ի վեր մեր երկրին ցուցաբերած հետեւողական օժանդակության համար: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաեւ Միացյալ Նահանգների` որպես համանախագահ երկրներից մեկի, դերը ղարաբաղան հակամարտության կարգավորման գործընթացում:
Նորանշանակ դեսպանը Հանրապետության նախագահին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` Հայաստանի անկախության տոնի առթիվ:
Ընդգծելով Միացյալ Նահանգները պատրաստակամությունն` աջակցելու Հայաստանի առաջընթացին դեպի ժողովրդավարություն ու շուկայական տնտեսություն, դիվանագետն ասել է, որ կձեռնարկի առավելագույնը երկկողմ հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման համար:
Մարի Յովանովիչը Միացյալ Նահանգների կառավարության անունից ողջունել է Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախագահ Սարգսյանի համարձակ նախաձեռնությունը, եւ նշել, որ այն շրջադարձային նշանակություն ունի տարածաշրջանի համար եւ կխթանի խաղաղության ու կայունության հաստատմանը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ հայ-ամերիկյան տնտեսական գործակցության խնդիրներին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Նախագահ Սարգսյանը վստահեցրել է, որ տիկին դեսպանն իր գործունեության ընթացքում ամենայն աջակցություն կստանա Հայաստանի իշխանությունների կողմից: