20
09, 2008

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԽՈՍՔՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Այսօր մենք պետական բարձրագույն պարգևներ ենք հանձնում Հայաստանի Հանրապետության Անկախության 17¬րդ տարեդարձի կապակցությամբ:
£
Հայաստանի անկախ պետականության վերակերտումը 20-րդ դարավերջի մեր ժողովրդի ամենամեծ նվաճումն է£ Եվ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է օր-օրի ամրապնդել այդ անկախությունը£ Հանուն մեր պետության հզորացման, նրա միջազգային հեղինակության բարձրացման և հոգևոր-մշակութային զարթոնքի իրենց ջանքն ու եռանդն են ներդնում մեր հասարակության բոլոր շեր¬տերի ներկայացուցիչներըª զինվորականները, արվեստագետները, ուսանողները, բանվորները, հանքագործները, բոլորը:£
Արդեն ավանդույթ է դարձել տարբեր ոլորտների ներկայացուցիչների համատեղ պարգևատրումը, որովհետև, ըստ էության, դուք բոլորդ ծառայում եք մեկ նպատակիª մեր երկրի առաջընթացին:
£
Մեր բանակի և զինվորականների մասին շատ ջերմ խոսքեր են հնչել եւ իմ համոզմունքն այն է, որ նրանք արժանի են այդ գովեստներին և ապագայում էլ արժանի են լինելու:£ Այսօր պետությունը լուծում է պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև մեր քաղաքացիների խաղաղ կյանքին ու գործունեությանը վերաբերող հարցեր£ Այստեղ իրենց անձնական ներդրումն ունեն այս սրահում ներկա գտնվող անձինք:
£
Հայկական պետությունն ունի հայ մշակույթը պահպանելու և զարգացնելու հատուկ առաքելություն:£ Այստեղ մեծ է ոչ միայն ստեղծագործող անհատների, այլև այդ բնագավառի աշխատողների դերը, որոնց համատեղ ջանքերով պետք է նոր վերելք և աշխուժություն ապահովենք մշակութային կյանքում:

Մեր երկրի համաչափ զարգագումը պահանջում է բոլոր բնագավառների համընթաց առաջխաղացում և փոխլրացում£ Այսինքնª մեզ համար հավասարապես թանկ են ու կարևոր բոլոր ոլորտների մասնագետները, առավել ևսª իրենց գործի այնպիսի նվիրյալները, որոնք այսօր պարգևատրվում են:£

Պետական բարձր պարգևների և կոչումների արժանացած հարգելի ներկաներ,

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բարձր պրոֆեսիոնալիզմի և նվիրումի համար£ Յուրաքանչյուր երկիր ամրանում է առաջին հերթին հենց նման մարդկանցով£

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անկախության տարեդարձի կապակցությամբ: Ցանկանում եմ, որպեսզի դուք կարողանաք կրկնապատկել ձեր ջանքերը:£ Մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին երջանկություն:£ Հուսով եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր ասպարեզում կամրագրի նոր հաջողություններª ի փառս մեր ժողովրդի և հանուն Հայաստանի Հանրապետության:£

Շնորհակալություն

← Վերադառնալ