Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
17
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոզե Լելյոյին:
Հանրապետության նախագահը գոհունակություն հայտնելով ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկա մակարդակի առթիվ, նշել է, որ Հայաստանն այն դիտում է մեր երկրի անվտանգության բաղկացուցիչ մաս: Ըստ Սերժ Սարգսյանի, ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան պաշտպանության համակարգ:
Ժոզե Լելյոն ասել է, որ Հայաստանի խորհրդարանը բավականին լավ ներկայացված է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, վերջին իրադարձությունների ու զարգացումների վերաբերյալ: Նրանց խոսքով, Վրաստանում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի համար այլընտրանքային ճանապարհների կենսական անհրաժեշտությունը:
ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան կարեւորելով Հայաստանի դերը տարածաշրջանային անվտանգության գործում, նշել է, որ Եվրաաատլանտյան դաշինքն ակնկալում է ակտիվ համագործակցություն` ապահով անվտանգության միջավայր ստեղծելու համար:
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի"ՙֆուտբոլային դիվանագիտությունը": Նշելով, որ ինքը երկխոսության կողմնակից է, եւ վստահ է, որ դրա առկայության պարագայում կարելի է քննարկել ցանկացած, նույնիսկ` ամենադժվար հարցերը, Սերժ Սարգսյանն ասել է. "ՙՄեր նպատակն է Թուրքիայի հետ հաստատել ռացիոնալ, տրամաբանված, այսօրվա քաղաքակիրթ աշխարհին հարիր հարաբերություններ, որպեսզի տարածաշրջանում լինի կայունություն եւ համագործակցությունը դառնա մեր ժողովուրդների բարեկեցության աղբյուր":