Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
06
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գորան Լենմարկերին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին:
Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին, ղարաբաղյան խնդրի կարգավորմանը գործընթացին եւ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:
Նշելով, որ պարոն Լենմարկերը տարածաշրջանում է կարեւոր առաքելությամբ, Հանրապետության նախագահը եւս մեկ անգամ ընդգծել է կոնֆլիկտները բռնի ուժով լուծելու վտանգավորությունն ու անհեռանկարայնությունը:
Ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանն ակնկալում է համապատասխան միջազգային կառույցների արձագանքը տարածաշրջանի որոշ երկրների կողմից ռազմական ներուժի աննախադեպ բարձրացման եւ պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ:
Գորան Լենմարկերի խոսքով, տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ հակամարտությունները ռազմական ճանապարհով չեն կարող կարգավորվել, իրական լուծման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցություների միջոցով:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում եւ նախագահ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին` միասին դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը: «Անկասկած, այն հեշտ որոշում չէր` հաշվի առնելով Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրներն ու զգացմունքները, բայց Դուք հանդես բերեցիք ողջախոհություն եւ հզոր քայլ կատարեցիք»,- շեշտել է Գորան Լենմարկերը:
Նշելով, որ այն դժվարին, բայց անհրաժեշտ որոշում էր, Սերժ Սարգսյանն ասել է, որ ցանկացած խնդիր պետք է լուծել խոսելու, բանակցելու միջոցով: «Ես պատրանքներ չունեմ, թե կարճ ժամանակահատվածում բոլոր հարցերը կկարգավորվեն, բայց ճիշտ եմ համարում գործընթացը սկսելը»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: