Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
03
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր արտաքին գործերի նախարարությունում մասնակցել է ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարների ամենամյա հավաքին:
Հանրապետության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է արտաքին քաղաքական գերատեսչության հիմնական խնդիրներին ու անելիքներին:
Խոսելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի եւ դրանից բխող անելիքների մասին` Սերժ Սարգսյանը նշել է. «Ավելորդ է ասել, որ տեղի ունեցածն անմիջականորեն հարվածեց Հայաստանի Հանրապետության տնտեսությանը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ է խաղաղ տարածաշրջան: Մեր տարածաշրջանում կրկին արյուն հոսեց, տեղի ունեցավ իրավիճակի լարում, զոհվեցին բազմաթիվ անմեղ մարդիկ»:
Ըստ նախագահի ներկա իրավիճակը Հայաստանի համար պարունակում է առնվազն երեք առանցքային խնդիր.
սառեցված հակամարտությունների կարգավորում,
տարանցիկ ճանապարհներ
միջազգային հարաբերություններում լարվածության աճ
Նախագահը հանգամանորեն անդրադարձել է յուրաքանչյուր խնդրին եւ դրանցից բխող անելիքներին:
Այնուհետեւ Հանրապետության նախագահը պատասխանել եւ պարզաբանումներ է տվել դիվանագետներին հետաքրքրող հարցերի վերաբերյալ: