13
08, 2008

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ

album picture
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ:

Նախագահ Սարգսյանն իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին վերջին օրերի ընթացքում Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:

Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում անցկացնել լրացուցիչ խորհրդատվություններ հետագա զարգացումների վերաբերյալ:

← Վերադառնալ