Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
31
07, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ռուսաց լեզու եւ գրականություն առարկայից Մոսկվայում կայացած դպրոցականների միջազգային 7-րդ օլիմպիադային մասնակցած Հայաստանի թիմի անդամների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ռուսաց լեզու եւ գրականություն առարկայից Մոսկվայում կայացած դպրոցականների միջազգային 7-րդ օլիմպիադային մասնակցած Հայաստանի թիմի անդամների հետ:
Հայաստանը ներկայացնող ինը դպրոցականներն օլիմպիադայում ցույց են տվել փայլուն արդյունք` արժանանալով ամենաշատ մրցանակներին:
Հանրապետության նախագահը շնորհավորելով օլիմպիադայի մասնակիցներին` բացառիկ արդյունքների հասնելու համար, ասել է. «Ցանկանում եմ, որ դուք սա համարեք նոր ձեռքբերումների սկիզբ, բազմապատկեք ձեր գիտելիքները եւ նվաճեք նոր բարձունքներ: Այս հաղթանակը կարեւոր է ոչ միայն ձեր, այլեւ` բոլորիս համար, որովհետեւ սա գալիս է ապացուցելու, որ Հայաստանում, իրոք, մեծ մտավոր ներուժ կա, եւ որ շատ կարեւոր է, այն տարիքային առումով սահմանափակված չէ:
Ձեր հաղթանակի հաջորդ կարեւորությունն այն է, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է` Երեւան, Գյումրի, Վանաձոր, Գորիս, Աբովյան, ինչն իր հերթին նշանակում է, որ մտավոր ներուժը կենտրոնացված է ոչ միայն Երեւանում, մարզերում եւս կարելի է լավ գիտելիք ստանալ:
Հաջորդ կարեւորությունն այն է, որ բոլոր մասնակիցներդ ստացել եք մրցանակներ, իսկ սա նշանակում է, եթե սպորտային լեզվով խոսենք, մեր պահեստայինների նստարանը բավականին երկար է: Այսինքն` գիտելիքը տարածում ունի:
Վստահ եմ, որ դուք մեկ վայրկյան իսկ չեք կասկածում, որ այս հաղթանակի, հաջողության մեջ մեծ դեր ունեն ձեր ուսուցիչները, եւ անշուշտ, թիմի ղեկավարները: Ես շնորհակալ են բոլոր այն մարդկանց, ովքեր անխոնջ եւ անմռունչ կատարում են իրենց գործը: Չնայած բազմաթիվ դժվարություններին, նրանք նվիրումով են կատարում այն վեհ առաքելությունը, որ ունեն:
Վստահ եմ, նաեւ ձեր օրինակով ուրիշները պետք է օտար լեզուներ ուսումնասիրեն: Անշուշտ, ամենակարեւորն այն է, որ բոլորը տիրապետեն մայրենի լեզվին, բայց նաեւ շատ կարեւոր է տիրապետել օտար լեզուների, որպեսզի երիտասարդը լինի մրցունակ, կարողանա անմիջականորեն օգտվել համաշխարհային մտքի գանձարանից:
Ես ցանկանում եմ, որ դուք վստահ լինեք ձեր ուժերի նկատմամբ, ձեզ մոտ ամրապնդվի հաղթողի ոգին եւ ձեր օրինակով` նաեւ մեր հասարակության մեջ: Երբ դուք կամ ուրիշները մասնակցում եք տարբեր առարկաների գծով համաշխարհային օլիմպիադաների եւ հաղթում` սա նմանվելու շատ լավ առիթ է: Ես վստահ եմ, առանց չափազանցության, որ այսօր մեր ժամանակի հերոս աշակերտը հենց դուք եք: Նրանք են, ովքեր կարողանում են իրենց գիտելիքով հաղթել աշխարհում: Եվ մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բոլոր աշակերտները ցանկություն ունենան նմանվել ձեզ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի համաշխարհային օլիմպիադաներում հաղթանակած աշակերտները, երիտասարդներն արժանանան պետության հատուկ ուշադրությանը. բոլորին հրավիրելու ենք այստեղ, անձամբ սեղմելու եմ նրանց ձեռքը եւ հետո, երբ հեռուստատեսությամբ ցույց տան, թոռնիկիս ասելու եմ, որ պետք է նմանվես այս աշակերտներին: Նույնը հորդորելու եմ իմ բոլոր բարեկամներին, ծանոթներին: Ճիշտը սա է:
Ես ձեզ մաղթում եմ հետագա հաջողություններ: Ցանկանում եմ, որպեսզի բազմապատկեք ձեր գիտելիքները, որովհետեւ սա սկիզբն է: Շատ եմ ցանկանում, որ մի բան հիշեք` հաղթելը պատվաբեր գործ է, բայց միեւնույն ժամանակ` շատ պատասխանատու, որովհետեւ հաղթողներին նայում են խոշորացույցով: Սա դուք պետք է ըմբռնեք եւ ձեր ողջ կյանքում օրինակ հանդիսանաք, թե ինչպես սեփական գիտելիքներով ու կարողություններով կյանքում կարելի է հասնել հաջողությունների: Բոլոր աշակերտներին փոխանցեք, որ դուք Հայաստանում հիմք եք դնում գիտելիքով հաղթելու մշակույթին, որ Հայաստանում գիտելիքով հաղթողները պետք է մշտապես տարբերվեն մյուսներից»:
Դպրոցականները Հանրապետության նախագահին պատմել են օլիմպիադայից իրենց տպավորությունների մասին: Նշվել է, որ միջազգային օլիմպիադաները տեղի են ունենում երեք տարին մեկ անգամ, այս տարի մասնակցել են 306 աշակերտներ` աշխարհի 36 երկրներից:
Զրույցի ավարտին, որպես հուշ այս հանդիպումից, դպրոցականները լուսանկարվել են երկրի ղեկավարի հետ: