21
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպության խորհրդի սեպտեմբերին նախատեսվող հերթական նստաշրջանում Հայաստանը ստանձնելու է կազմակերպության նախագահությունը: Զրուցակիցները քննարկել են այդ ընթացքում ՀԱՊ գործունեության առաջնային ուղղությունները, կազմակերպության առջեւ ծառացած հիմնական խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Անդրադարձ է եղել նաեւ ՀԱՊ կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքին, մասնավորապես նշվել է, որ առաջիկայում Հայաստանում անցկացվելու են ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհուրդների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը:

Զրուցակիցները խոսել են նաեւ վաղը մեկնարկող «Ռուբեժ 2008» զորավարժությունների մասին:

← Վերադառնալ