18
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մի խումբ հնագետների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է մի խումբ հնագետների հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հնագիտության զարգացմանն, այդ ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Ընդգծվել է հնագիտության նկատմամբ պետության կողմից հատուկ ուշադրության անհրաժեշտությունը:

Նոր շինարարական ծրագրեր իրականացնելիս կարեւորվել է հետազոտական եւ հնագիտական կանխարգելիչ միջոցառումների անցկացումը: Առաջնային է համարվել նաեւ ոլորտի կառավարման արդիականացման խնդիրը:

← Վերադառնալ