18
07, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2008թ. ընդունելության քննությունների առարկայական քննական հանձնաժողովների նախագահներին:

Երկրի ղեկավարը նախ հետաքրքրվել է, թե քննական գործընթացն անխոչընդոտ, արդար եւ բարձր մակարդակով ու կազմակերպված անցկացնելու համար հանձնաժողովների ղեկավարներն ի՞նչ խնդիրներ ունեն եւ ինչպիսի՞ օժանդակություն են ակնկալում:

Սերժ Սարգսյանն առաջնային է համարել քննությունների ողջ ընթացքի հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը: «Քննական ողջ գործընթացը պետք է համահունչ լինի մեր որդեգրված քաղաքականությանը»,-ընդգծել է Նախագահը եւ զգուշացրել, որ ցանկացած այլ դրսեւորում կպատժվի ամենախիստ ձեւով:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաեւ կրթության ոլորտում առաջիկայում նախատեսվող լուրջ բարեփոխումների մասին` նշելով, որ տարեցտարի ավելանալու են հատկացվող միջոցները եւ մեծանալու է ուշադրությունը համակարգի նկատմամբ:

Հանձնաժողովների նախագահներն ասել են, որ քաջ գիտակցում են ստանձնած պատասխանատվությունը եւ հավաստացրել են, որ ամեն ինչ կանեն քննական գործընթացը պատշաճ մակարդակով անցկացնելու համար:

Հանրապետության նախագահը նրանց հաջողություններ է մաղթել է իրենց պատասխանատու աշխատանքում:

← Վերադառնալ