11
07, 2008

Նախագահի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

album picture
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելել է Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Հանդիպման ընթացքին Նախագահը եւ Հայոց Հայրապետը անդրադարձել են եկեղեցի-պետություն հարաբերություններին:

Այցի ընթացքում Նախագահը նաեւ ծանոթացել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրականացվող շինարարական, բարենորոգչական աշխատանքներին: ՀՀ Նախագահը եւ Ամենայն Հայոց Հայրապետն այցելել են Մայր Տաճար եւ մոմ են վառել: Նրանք եղել են նաեւ նորակառույց Սբ. Վարդան եկեղեցում եւ Սբ. Հովհաննես Մկրտիչ մատուռում, որոնք կօծվեն եւ իրենց դռները կբացեն հավատացյալների առջեւ Մյուռոնօրհնեքի նախընթաց օրերին:

Նախագահն ու Նորին Սրբությունն այցելել են նաեւ նոր միաբանական շենք, ծանոթացել շենքի պայմաններին եւ տարածքի բարեկարգման աշխատանքներին:

← Վերադառնալ