03
06, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման է հրավիրել «Եվրատեսիլ - 2008» երգի միջազգային մրցույթում չորրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոյին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպման է հրավիրել «Եվրատեսիլ - 2008» երգի միջազգային մրցույթում չորրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցրած Սիրուշոյին:

Հայկական երգարվեստն ըստ արժանվույն ներկայացնելու համար Սիրուշոն պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով:

Հանձնելով շնորհակալագիրը, Սերժ Սարգսյանը նման հեղինակավոր մրցույթում Հայաստանի գրաված չորրորդ տեղը համարել է մեծ հաջողություն: Նախագահը շնորհակալություն է հայտնել Սիրուշոյին` տպավորիչ ելույթի, մեր երկրի պատիվը բարձր պահելու եւ Հայաստանը հավուր պատշաճի ներկայացնելու համար` դրանով լուրջ նպաստ բերելով մեր Հանրապետության ճանաչողությանը:

Սիրուշոն ասել է, որ մեծ աջակցություն է ստացել Հայաստանից եւ սփյուռքից: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի ներկայացրած երգը շատ է սիրվել ոչ միայն հայերի, այլեւ` օտարերկրացիների կողմից եւ համատեղ աշխատանքի բազմաթիվ առաջարկներ է ստացել:

← Վերադառնալ