Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
23
04, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյին
Նախագահը մշակութային կապերի պահպանումն ու ընդլայնումը համարել է երկկողմ փոխգործակցության կարեւորագույն բաղկացուցիչներից մեկը եւ նշել, որ մշակույթի, արվեստի դերը մշտապես մեծ է եղել ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու գործում:
Սերժ Սարգսյանը կարեւորել է մշակութային կապերի անընդմեջ նորոգումը, մշակույթի գործիչների շփումների ակտիվացումը, երկու երկրներում բարձր մակարդակով եւ ներկայանալի միջոցառումների անցկացումը:
ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը խոսել է ակտիվ եւ դինամիկ զարգացող հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին, նաեւ նշել, որ Հայաստանն ակտիվ աշխատանք է տանում ԱՊՀ հումանիտար համագործակցության Խորհրդում: Միխայիլ Շվիդկոյն ասել է, որ ներկայումս հայ գործընկերների հետ քննարկում է մանկապատանեկան համատեղ ծրագրերի իրականացման հարցը:
Հանդիպման մասնակիցները կարեւորել են ՀՀ մշակույթի նախարարության եւ ՌԴ մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի դաշնային գործակության միջեւ այսօր ստորագրվելիք 2008թ. մշակութային համագործակցության հուշագիրը, նաեւ 2008թ. հունիսին Հայաստանում արդեն նախատեսված ռուսական մշակույթի սեզոնը, որը հայ հանդիսատեսին կպարգեւի ռուսական արվեստի հետ շփվելու եւս մեկ հրաշալի մի առիթ: