ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի գործունեությունը
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հյուրընկալվել է Լիբանանի առաջին տիկին Վաֆաա Սուլեյմանին
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, նոյեմբերի 26-ին հյուրընկալվել է Լիբանանի առաջին տիկին Վաֆաա Սուլեյմանի կողմից:
Հայաստանի և Լիբանանի առաջին տիկիններն այցելել են բնության կերտած ամենայուրօրինակ վայրերից մեկը՝ աշխարհի 8-րդ հրաշալիք համարվող “Jeita Grotto” քարանձավային համալիր: Ռիտա Սարգսյանը և Վաֆաա Սուլեյմանն այցելել են նաև Բեյրութի «Թռչնոց բույն» հայկական մանակատուն, հանդիպել մանկատան սաներին, ծանոթացել նրանց պայմաններին: ՀՀ առաջին տիկինն այցելել է մանկատունը հիմնած դանիացի կոմսուհի Մարիա Յակոբսոնի գերեզմանատուն, ծաղիկներ դրել շիրմին և հարգանքի տուրք մատուցել: Լիբանանի առաջին տիկին Վաֆաա Սուլեյմանի ուղեկցությամբ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանն այցելել է նաև Սուրբ Գայանե, Սուրբ Ջոն-Մարկի եկեղեցիներ ու մոմե արձանների թանգարան: