Լրատվություն
Հանրապետության նախագահի հարցազրույցները և մամուլի ասուլիսները
05
04, 2010
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Շփիգել» պարբերականին
Պարոն Նախագահ, 2008թ. Դուք Ձեր թուրք գործընկերոջ հետ ներկա էիք ձեր երկու երկրների միջև ֆուտբոլային խաղին: Այն ժամանակ դա սենսացիա համարվեց: Զղջո՞ւմ եք, որ հրավիրել էիք Ձեր թուրք գործընկերոջը Հայաստան:
Ոչ: Ես համոզված եմ, որ համագործակցությունը հայերի եւ թուրքերի համար այլընտրանք չունի: Մենք ցանկանում էինք ճեղքել հարյուրամյակներ տևող թշնամությունը: Սկզբից ևեթ էլ ինձ համար պարզ էր, որ սա հեշտ գործընթաց չի լինելու:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Շփիգել»-ի հետ զրույցում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած Ցեղասպանության մասին ասաց, որ «հայերի դեմ Ցեղասպանության մասին խոսք լինել չի կարող»: Ինչու՞ ձեր հարևանը չի համակերպվում իր անցյալի հետ:
Պարոն Էրդողանը մի անգամ էլ ասել էր, թե թուրքերը չէին կարող ցեղասպանություն իրագործել, եւ թե թուրքական պատմությունն «արեւի պես պայծառ» է: Թուրքերն ընդդիմանում են կատարվածը ցեղասպանություն որակելուն: Սակայն, որքան էլ մեծ լինի Թուրքիայի դիմադրությունը, դա այն հարցը չէ, որ Անկարան պետք է որոշի:
Հիմա Էրդողանը նույնիսկ սպառնում է Թուրքիայում ապօրինի ապրող հազարավոր հայերի վտարմամբ:
Նման անընդունելի արտահայտություններն իմ ազգի մեջ Ցեղասպանության հիշողություններ են արթնացնում: Ցավոք, թուրք քաղաքական գործիչների շուրթերից նման հայտարարություններն ինձ համար անակնկալ չեն: Ոչ վաղ անցյալի պատմության մեջ էլ կարելի է նմանատիպ հայտարարություններ գտնել: 1988թ. էլ Ադրբեջանում նմանատիպ կոչեր հնչեցին: Արդյունքում ադրբեջանական Սումգայիթ եւ Բաքու քաղաքներում ջարդեր եղան, որոնց զոհ գնացին մի քանի տասնյակ հայեր:
Ի՞նչ դիրքորոշում պիտի ցուցաբերի միջազգային հանրությունն այս հարցում:
Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի: Ամերիկան, Եվրոպան, նաեւ Գերմանիան, բոլոր պետությունները, որոնք ընդգրկված են հայ թուրքական մերձեցման այս գործընթացում, պետք է հրապարակային դիրքորոշում արտահայտեն: Եթե բոլոր պետությունները Ցեղասպանությունն արդեն ճանաչած լինեին, թուրքերն այդպես չէին արտահայտվի:
Հուսադրող է, որ նաեւ Թուրքիայում բազմաթիվ երիտասարդներ բողոքեցին այդ հայտարարության դեմ: Այնտեղ նոր սերունդ է մեծանում, որի կարծիքը քաղաքական ղեկավարությունը պետք է հաշվի առնի:
Թուրքիան էլ Ձեզ մեղադրում է պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծմանը կարծր դիրքորոշում ցուցաբերելու համար: Ինչո՞ւ եք դեմ այդ գաղափարին:
Ինչպե՞ս կարող է նման հանձնաժողովն անաչառ աշխատել, եթե «ցեղասպանություն» եզրույթը գործածելու համար Թուրքիայում մարդկանց հետապնդում եւ դատապարտում են: Անկարայի համար կարեւորը որոշումները ձգձգելն է, որպեսզի, երբ այլ պետությունների խորհրդարանները կամ կառավարությունները կոչ անեն Թուրքիային ճանաչել Ցեղասպանությունը, կարողանան ասել` սպասեք հանձնաժողովի արդյունքներին: Նման հանձնաժողով ստեղծելը կնշանակեր կասկածի տակ դնել մեր ժողովրդի դեմ իրագործված Ցեղասպանության փաստը: Դա մեզ համար անընդունելի է: Հանձնաժողովի ստեղծումն այն դեպքում իմաստ կունենար, եթե Թուրքիան իր մեղքը խոստովաներ: Այդ ժամանակ գիտնականները կարող էին համատեղ հետազոտել այդ ողբերգությանը հանգեցրած պատճառները:
Ցեղասպանությունից անցել է արդեն 95 տարի, ինչո՞ւ է դրա ճանաչումը Հայաստանի համար դեռ այսքան կարևոր:
Սա պատմական արդարության և մեր ազգային անվտանգության հարց է: Նման սարսափելի իրադարձության կրկնությունը կանխելու լավագույն ճանապարհն այն հստակ դատապարտելն է:
Ձեր նստավայրի պատուհանից երեւում է Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը: Այսօր նա սահմանի այն կողմում է` անհասանելի: Թուրքիան վախենում է տարածքային և փոխհատուցման պահանջներից: Դուք Արարատը հե՞տ եք ուզում:
Արարատը մեզնից ոչ ոք չի կարող խլել. այն մեր սրտերում է: Աշխարհի ցանկացած վայրում ապրող հայի տանը Դուք անպայման կգտնեք Արարատ լեռան պատկերը: Ես համոզված եմ, որ կգա ժամանակ, երբ Արարատը կլինի մեր երկու ազգերի ոչ թե բաժանման, այլ փոխըմբռնման խորհրդանիշը: Հստակեցնեմ, սակայն, հետեւյալը. Հայաստանի որևէ պաշտոնատար անձ երբեք տարածքային պահանջներ չի ներկայացրել Թուրքիային: Թուրքերն իրենք են դա մեզ վերագրում, գուցե մեղքի գիտակցումի՞ց:
Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեր սահմանները փակ են, Իրանն ու Վրաստանն էլ դժվար հարևաններ են: Ավելի ճիշտ չէ՞ր լինի Թուրքիայի հետ Ցեղասպանության շուրջ անվերջ վիճելու փոխարեն ճեղքել այդ մեկուսացումը:
Մենք Ցեղասպանության ճանաչումը չենք կապում սահմանների բացման հետ: Եւ մեր մեղքը չէ, որ մերձեցումը չի կայանում:
Թուրքիան ցանկանում է սահմանի բացումը կապել Լեռնային Ղարաբաղի հարցում առաջխաղացման հետ: Հայաստանը պատերազմել է այս տարածքի համար, որին Խորհրդային Միության փլուզումից հետո հավակնում է Ադրբեջանը, որը, սակայն, մեծ մասամբ բնակեցված է քրիստոնյա հայերով:
Թուրքիան մշտապես մեր կողմից զիջումներ է ուզում: Դա, սակայն, անհնար է: Կարևորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումն է:Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարող է լուծվել: Ցավոք, տպավորություն կա, թե նրանք ցանկանում են խնդիրը ռազմական ճանապարհով լուծել:
Ադրբեջանցիները դեռեւս կարծում են, թե Ղարաբաղը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում: Իսկ վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` կնշանակի, որ կարճ ժամանակահատվածում հայերի այնտեղ մնալն անհնարին կդարձվի` Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի ։
Ի՞նչ լուծում եք Դուք առաջարկում:
Եթե Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կարծում եմ, խնդիրը հաշված ժամերի ընթացքում կարելի է լուծել: Ինչու՞ նախկին Հարավսլավիայի երկրները կարողացան անկախություն ստանալ: Ուրեմն, ինչու՞ Ղարաբաղը չպետք է ունենա նույն իրավունքները, մի՞թե միայն այն պատճառով, որ Ադրբեջանը նավթ ու գազ ունի եւ Թուրքիայի պես հովանավոր: Մենք դա արդարացի չենք համարում:
Արդյոք կհամաձայնվե՞ր Հայաստանն Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լայն ինքնավարության հետ, ինչպես, օրինակ, խորհրդային ժամանակներում:
Իհարկե` ոչ: Վերադարձնել Ղարաբաղը Ադրբեջանի կազմ` նշանակում է, որ կարճ ժամանակամիջոցում Լեռնային Ղարաբաղը կհայաթափվի:
Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Տարածքը միայն 1923թ. Ստալինի ճնշման ներքո, կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի որոշմամբ կցվել է Ադրբեջանին: Եւ որպեսզի Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, պետք է առնվազն վերականգնել Խորհրդային Միությունը: Չեմ կարծում, թե որեւէ մեկը դա լրջորեն ցանկանում է:
Թուրքիան արդեն տասնամյակներ շարունակ ձգտում է մտնել Եվրամիություն: Հայաստանը նու՞յնպես նպատակ ունի դառնալ Եվրամիության անդամ:
Եվրոպական արժեքները հայերի համար գրավիչ են: Այդ պատճառով մենք բարեփոխում ենք մեր հանրային կառավարման համակարգը եվրոպական օրինակով: Մենք շատ լավ գիտակցում ենք, որ որպեսզի կարողանանք դառնալ մի համակարգի լիարժեք անդամ, մենք պետք է խնդիրներ լուծենք: Իսկ թե ինչքան կտևի այս գործընթացը` կախված է մեզանից, բայց նաեւ` Եվրամիությունից:
Ձեր երկիրը սահմանակցում է Իրանին: Ինչպե՞ս եք գնահատում Թեհրանի հետ միջազգային հանրության հակամարտությունը:
Մենք մտահոգությամբ ենք հետևում դրան: Իրանը մեզ արտաքին աշխարհին կապող երկու ցամաքային ճանապարհներից մեկն է: Հայաստանում ցանկացած ոք գիտե, որ եթե Իրանը պատերազմի ընթացքում իր սահմանները բաց չպահեր, մեր քաղաքացիների կենսաապահովման հարցում դժվարություններ կլինեին: Նման վիճակ էր 2008-ի հնգօրյա պատերազմի ժամանակ, երբ կասեցվել էր Վրաստանով անցնող երկաթգծային կապը: Հիմա մենք Իրանի հետ կառուցում ենք խողովակաշար և երկաթգիծ: