Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի Հանրապետության մասին
Պաշտոնական անվանումը`
Հայաստանի Հանրապետություն (ՀՀ), կարճ` Հայաստան
Դրոշը
Կարմիր, կապույտ, նարնջագույն (վերևից` ներքև) հորիզոնական հավասար շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ` լայնքի և երկայնքի 1:2 հարաբերակցությամբ
Զինանշանը
Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։
Օրհներգը
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի առաջին հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:
Պետության գլուխ
Նախագահ
Օրենսդիր մարմինը
Միապալատ Ազգային ժողով
Պետական լեզուն
Հայերեն (պատկանում է հնդեվրոպական լեզվախմբին)
Մայրաքաղաքը
Երևան (համայնքի կարգավիճակով)
Վարչական միավորը
Մարզ (ընդհանուր քանակը` 10),Համայնքներ (ընդհանուր քանակը` 502) այդ թվում`
քաղաքային` 49, որում` ք.Երևանն իր 12 վարչական շրջաններով
Ազգային արժույթը
Դրամ (միջազգային նշանակումը AMD), շրջանառության մեջ է դրվել 1993թ. նոյեմբերից
Աշխարհագրական տեղեկություններ
Տարածքը
29743 քառ. կմ
Միջին բարձրությունը ծովի մակերևույթից
1800 մ (երկրի տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1000-2500 մ բարձրության վրա)
Պետական սահման
Հյուսիսում` Վրաստանի հետ,
Արևելքում ` Ադրբեջանի հետ,
Արևմուտքում և հարավ-արևմուտքում ` Թուրքիայի հետ,
Հարավում` Իրանի հետ
Առավելագույն ձգվածությունը
Հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք` 360 կմ
Արևմուտքից արևելք` 200 կմ
Ցամաքի ամենացածր կետը
Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը` 375 մ
Լեռներ, բարձրավանդակներ
36.4 % (ՀՀ տարածքի)
Ամենաբարձր կետը
Արագած լեռան գագաթ` 4090 մ
Բարձր լեռնագագաթներ
Կապուտջուղ` 3906 մ
Աժդահակ` 3598 մ
Սպիտակասար` 3555 մ
Վարդենիս` 3522 մ
Ջրային պաշարներ
տարեկան` 8.5 մլրդ.խմ, որից 6.54 մլրդ.խմ-ը` մակերեսային հոսք
Խոշոր գետեր (ՀՀ սահմաններում)
Արաքս` 158 կմ
Ախուրյան` 186 կմ
Որոտան` 111 կմ
Դեբեդ` 154 կմ
Հրազդան` 141 կմ
Աղստև` 81 կմ
Լճեր
Սևան (առ 31.12.2010թ.) մակերեսը 1270.8 կմ2, (Սևանա լիճ են թափվում 28 գետ և գետակ, լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը), բարձրությունը ծովի մակերևույթից 1899.90 մ
Արփի` մակերեսը՝ 22.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2021 մ
Սև` մակերեսը՝ 2.0 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2666 մ
Ակնա` մակերեսը՝ 0.80 կմ2, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 3032 մ
Միջին ջերմաստիճանը
հունվարին -2.3 C
հունիսին +16.3 C
Տեղումների քանակը
652.6 մմ
Ժամանակը
Ըստ Գրինվիչի միջին ժամանակին +4 ժամ
Կլիմա
Չոր, ցամաքային
Ժողովրդագրական տեղեկություններ
Բնակչությունը
2018թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը ընթացիկ հաշվառմամբ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 2 972 732 մարդ
Էթնիկ կազմը
Հայեր (98,1%), եզդիներ, ռուսներ, ասորիներ, ուկրաինացիներ, քրդեր, հույներ, հրեաներ, վրացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ (ըստ ՀՀ 2011թ. մարդահամարի արդյունքների)
Կրոնը
Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի), որին դավանում է բնակչության մեծամասնությունը
Այլ տեղեկություններ
1990թ. օգոստոսի 23-ին
Ընդունվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը
1991թ. սեպտեմբերի 21-ին
Անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման հանրաքվե
1991թ. դեկտեմբերի 21-ին
Հայաստանը դարձել է Անկախ պետությունների համագործակցության անդամ
1992թ. հունվարի 30-ին
Հայաստանը դարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության անդամ
1992թ. մարտի 2-ին
Հայաստանը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ
1992թ. մայիսի 28-ին
Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ
1992թ. մայիսի 15-ին
Հայաստանը դարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ
1992թ. հունիսի 25-ին
Հայաստանը դարձել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ
1992թ. սեպտեմբերից
Հայաստանը դարձել է Համաշխարհային բանկի անդամ պետություն
2001թ. հունվարի 25-ին
Հայաստանը դարձել է Եվրախորհրդի անդամ
2003թ. փետրվարի 5-ին
Հայաստանը դարձել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ
2012թ. հոկտեմբերի 13-ին
Հայաստանի Հանրապետությունը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ
2014թ. հոկտեմբերի 10-ին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը
2017թ. նոյեմբերի 24-ին
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը ստորագրել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: