25
07, 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատանքային այցը Ֆրանսիա

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Փարիզ 2024-ի Օլիմպիական խաղերի նախօրեին կայացած՝ «Սպորտը հանուն կայուն զարգացման» (#Sport4SD) առաջին գագաթնաժողովին:

Ֆրանսիայի և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախաձեռնությամբ կազմակերպված գագաթաժողովի նպատակներից է խթանել սպորտի ներդրումը ՄԱԿ-ի Կայուն զարգացման ծրագրերում մինչև 2030 թվականը:

***

 

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Հայկական տան բացմանը և հանդիպել Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամների հետ:

Հանրապետության նախագահը ողջունել է Հայաստանը ներկայացնող մարզիկներին և հաջողություններ մաղթել մեկնարկող օլիմպիական խաղերում: Նախագահը վստահություն է հայտնել, որ օլիմպիական հավաքականը բարձր է կպահի երկրի մարզական պատիվը և բազմաթիվ ուրախ պահեր կպարգևի ինչպես երկրպագուներին, այնպես էլ Հայաստանի ողջ ժողովրդին:

Հայկական տունը գործելու է Օլիմպիական խաղերի ողջ ընթացքում և լինելու է երկրպագուների կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով վերջիններիս ներկա գտնվել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումներին և հանդիպել մարզիկների հետ:

***

 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Փարիզի օլիմպիական խաղերի պաշտոնական բացման արարողությանը։

***

 

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի և նրա ամուսնու, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետ ներկա է գտնվել մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթին։

Հայաստանը ներկայացնող մարզիկը դուրս է եկել եզրափակիչ:
 

← Վերադառնալ