Արտերկրյա այցեր
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Նիստին ներկա են եղել ԵվրԱզԷՍ-ի անդամ պետություններից՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական ընկերակցությունում դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների՝ Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի նախագահները:
Քննարկումներն ուղղված են եղել ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտների վերակազմավորման ու դրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 19-ի երեկոյան մասնակցել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից ԵվրԱզԷՍ-ի խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների պատվին տրվող ընդունելությանը:
***
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյան մարտի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ՌԴ վարչապետ, ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի անունից՝ ի պատիվ Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին մասնակցած պետությունների ղեկավարների տրված ճաշին: