29
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Լեհաստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վարշավայում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 29-ի երեկոյան հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Յուրկի Կատայնենի հետ:

Հայաստանի նախագահը և Ֆինլանդիայի վարչպետը քննարկել են հայ-ֆինլանդական երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Յուրկի Կատայնենը նշել է, որ Հայաստանում իրականացվող բարեփոխումները տպավորիչ են:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կառույցներում համագործակցության զարգացմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին մասնակցել է Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

(Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ԵՄ Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովում ամբողջությամբ ներկայացված է կայքի Ելույթներ բաժնում)

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վարշավայում հանդիպում է ունեցել Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:

Քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքին: Քեթրին Էշթոնը նշել է, որ Եվրամիությունը համակողմանիորեն աջակցելու է Հայաստանում հաջողությամբ իրականացվող բարեփոխումներին:

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող կարգավորման գործընթացին:



← Վերադառնալ