Լրատվություն
Արտերկրյա այցեր
16
11, 2010
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը ՌԴ
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն նոյեմբերի 16-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ:
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառույցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր: Նախագահի խոսքով` «Հայաստան» հիմնադրամն իր գործով բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:
«Մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում»,-նշել է Հանրապետության ղեկավարը:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, խոսել` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևողական կայացման, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին` նկատի առնելով, որ երեկոյի մասնակիցները հաճախ են այդ թեմաների վերաբերյալ հարցերով դիմում Նախագահին:
«Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, նոյեմբերի 17-ին մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:
Նախագահը բարձր է գնահատել «Ռուսաստանի հայերի միության» շարունակական աշխատանքն ու կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող բազմաբնույթ ծրագրերը: Հանրապետության ղեկավարը Միությանը շնորհավորել է հոբելյանի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ, արգասաբեր աշխատանք` ի բարօրություն մեր ժողովրդի և հանուն համայն հայության իղձերի իրականացման:
«Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների դերը, ովքեր Հայաստանի անկախության վերստեղծումից ի վեր, հայաստանաբնակ քույրերի ու եղբայրների հետ կրում են և՛ հաջողությունների, և՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը` իրենց նպաստը բերելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին, միաժամանակ` միջպետական հարաբերություններում կամուրջ հանդիսանում համագործակցության խորացման և հարաբերությունների սերտացման համար: Այդ համատեքստում, Նախագահը խոսել է հարուստ պատմություն և հզոր մարդկային ներուժ ունեցող Ռուսաստանի հայ համայնքի մասին.
«Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագ-րերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսևորում է, որի զարգացմանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը, ընդգծելով, որ այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:
Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը Արա Աբրահամյանին շնորհավորել և հանձնել է պետական պարգևը:
***
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
ՌԴ նախագահի հետ հանդիպման ընթացքում Նախագահ Սարգսյանը կարևորել է երկկողմ պարբերական հանդիպումները, որոնք Երկրի ղեկավարի խոսքով` թույլ են տալիս ճիշտ ժամանակին քննարկելու և համաձայնեցնելու հայ-ռուսական բազմաշերտ համագործակցությանը վերաբերող հիմնական հարցերը:
«Հաճույքով արձանագրում եմ, որ մեր ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է, բոլոր մակարդակներում շարունակվում են քաղաքական խորհրդատվությունները: Ձեր վերջին պետական այցի ընթացքում ստորագրված պայմանագրերը նոր ազդակ հաղորդեցին մեր հարաբերություններին: Մենք պայմանավորվեցինք, որ կհանդիպենք ուշ աշնանը և կամփոփենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,-նշել է Սերժ Սարգսյանը, ընգծելով նաև, որ Հայաստանը ձգտում է Կովկասում խաղաղության ու կայունության, և դրանով են պայմանավորված ԼՂ հիմնահարցի խաղաղ ու երկարաժամկետ լուծման որոնմանն ուղղված մեր երկրի ջանքերը:
Նախագահն ասել է, որ Ռուսաստանը միշտ էլ Կովկասում դրական դերակատարում է ունեցել և շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին` նրա կողմից գործադրվող ջանքերի համար` հույս հայտնելով, որ այդ ջանքերը կեզրափակվեն շուտով և դրական արդյունքով:
ՌԴ նախագահը ևս կարևորել է երկու երկրների ղեկավարների միջև հաճախակի դարձած հանդիպումները, որոնք, նրա հավաստմամբ, առաջնային բնույթ են կրում:
«Գործնականում, գրեթե ցանկացած միջազգային միջոցառման ժամանակ մենք անպայման հանդիպում ենք` քննարկելու ընթացիկ իրադարձությունները: Երկկողմանի շփումներում էլ` Դուք եք այցելում մեզ, վերջերս էլ ես էի Ձեզ մոտ մեծ այցով: Սրանք հնարավորություններ են` մի շարք երկկողմ և տարածաշրջանային հարցերում ժամացույցի սլաքներն ուղղելու և իհարկե, խոսելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին ու նախանշելու ապագայի կողմնորոշիչները»,-ասել է ՌԴ նախագահը:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 17-ին Մոսկվայում հայ-ռուսական երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքն ու հեռանկարներն է քննարկել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նշելով, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերը, Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս տարի Ռուսաստանի հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 12 տոկոսով: Նախագահը խոսել է նաև անցյալ տարի Հայաստանի տնտեսության մեջ ՌԴ-ի կողմից արված ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումների մասին, որոնք այս տարի ևս շարունակվում են:
«Մեր երկարաժամկետ տնտեսական կապերի ապացույցն են այն նախագծերը, որոնք մենք այժմ համատեղ իրականացնում ենք: Դա վերաբերվում է Մեծամորի ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարությանը, մեր երկաթուղային տրանսպորտի արդիականացմանն ու ընդլայնմանը: Կան մեծ և երկարաժամկետ ներդրումներ կապի ոլորտում: Իրականում, մենք շատ լավ զարգանում ենք»,-ասել է Նախագահ Սարգսյանը` մեկ անգամ ևս ՌԴ կառավարության նախագահին շնորհակալություն հայտնելով մեր երկրին տրամադրված վարկի համար: Հանրապետության ղեկավարի խոսքով` եթե չլինեին այդ գումարները, տնտեսության վերականգնման գործում Հայաստանը զգալի դժվարություններ կունենար:
Սերժ Սարգսյանը նշել է, որ, ցավոք, այդ ամենի հետ մեկտեղ, գյուղատնտեսության ոլորտում այս տարի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, ինչպես և Ռուսաստանում, արձանագրվել է անկում:
«Եթե մեր արդյունաբերությունն աճում է մոտ մինչև 10 տոկոս, ապա գյուղատնտեսությունում ունենք 17-18 տոկոս անկում: Սակայն լիահույս ենք, որ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, մենք դուրս կգանք ճգնաժամից, քանի որ մեր հիմնական ձեռնարկությունները կա´մ համատեղ են, կա´մ ռուսական կապիտալով»,-ասել է Նախագահը:
Վարչապետ Վլ.Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանն իմանալով Հայաստանի կարիքները, պատրաստ է այսուհետ ևս համագործակցելու և աշխատանքային մակարդակով բոլոր հարցերը համաձայնեցնելու:
«Չնայած, մեզ մոտ ևս այս տարի լուրջ դժվարություններ կան գյուղատնտեսությունում, և դրանք կապված են եղանակային պայմանների հետ, այնուամենայնիվ, մենք արձագանքեցինք մեր հայ բարեկամների խնդրանքին ու այս տարի սեպտեմբերին ցորենի սերմացու ուղարկեցինք, որպեսզի ցանքը ժամանակին կատարվի, և մյուս տարի լավ արդյունք ապահովվի»,-ի պատասխան ասել է ՌԴ կառավարության ղեկավարը:
Վլ. Պուտինը ևս նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար համարվում է Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերը և ավելորդ է համարել այդ պարագայում ապրանքաշրջանառության մասին խոսելը` ընդգծելով, որ այն վատ մակարդակի վրա չէ:
«Ճիշտ է, 2009թ. ճգնաժամային տարում ապրանքաշրջանառությունը մի փոքր նվազեց, բայց այժմ արագ վերականգնվում է: Նույնիսկ 2009թ. Հայաստանի տնտեսության մեջ աճել են ռուսական ուղղակի ներդրումների ծավալները` ընդհանուր առմամբ, դա մոտ 3 մլրդ. դոլար է, իսկ ավելի ստույգ` 2,8 մլրդ. դոլար: Նույնիսկ 2009թ. ռուսական ուղղակի ներդրումների ծավալն աճել է կես միլիարդով»,-ասել է վարչապետ Պուտինը, հիշելով անցյալ տարվա ամռանը` հունիսին, Հայաստանին տրված 500 մլն դոլար պետական պարտքը: Ռուսաստանի վարչապետը հույս է հայտնել, որ այն օգտակար է եղել և տրվել է ժամանակին` սոցիալական ու տնտեսական ոլորտներում կայուն իրավիճակի ստեղծման համար:
«Մեր խոշորագույն ընկերություններն ակտիվ աշխատում են հայկական շուկայում, և մենք երախտապարտ ենք Ձեզ, որ Դուք և Հայաստանի կառավարությունն այդ աշխատանքի, համագործակցության համար ստեղծում եք անհրաժեշտ պայմաններ»,-Նախագահ Սարգսյանին ասել է ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ մայրաքաղաքում նոյեմբերի 17-ին ունեցած բարձր մակարդակի հանդիպումներից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյան Կրեմլի պետական պալատում մասնակցել է «Ռուսաստանի հայերի միության»10-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:
***
Նախագահ Սերժ Սարգսյանն ավարտելով աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն` նոյեմբերի 18-ի երեկոյան վերադարձել է Երևան: Այցի վերջին օրը Նախագահը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի շարք հասարակական և մշակութային գործիչների հետ:
Հանրապետության ղեկավարը տարբեր ոլորտներում ՀՀ պետական պարգևների արժանացած գործիչներին հանդիպման ժամանակ շնորհավորել և հանձնել է պարգևները:
Ծննդյան 75-ամյա հոբելյանի առթիվ, հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, արվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:
Լրագրության ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և մասնագիտական բարձր վարպետության համար «Ռաշա թուդեյ» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Քանդակագործ Միքայել Սողոյանին շնորհվել է վաստակավոր նկարչի կոչում:
Պարգևների հանձնումից հետո, Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է նոյեմբերի 16-ին մեկնարկած իր աշխատանքային այցի արդյունքները: Այցի շրջանակներում, ըստ Հանրապետության ղեկավարի, ՌԴ նախագահի և վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ քննարկվել են մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցեր:
«Մեր կողմից տրված բոլոր հարցերը գտել են դրական արձագանք, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ հիմա վերադառնում եմ Հայաստան շատ ավելի վստահ վաղվա օրվա նկատմամբ»,-ասել է Նախագահ Սարգսյանը: