Լրատվություն
Արտերկրյա այցեր
03
11, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Քուվեյթի Պետություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային Ժողովի “Հայաստան-Քուվեյթ” պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Վահան Հովհաննիսյանը, արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Պետական այցի շրջանակում նախատեսված տարբեր հանդիպումներից զատ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաեւ Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից եւ Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ- Ջաբեր ալ-Սաբահի հետ օդանավակայանում տեղի ունեցած կարճատեւ զրույցից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում ընդունել է Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրեն Բադեր Մոհամմադ ալ-Սաադին: Քուվեյթի ներդրումային հիմնադրամի տնօրենի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը նշել է, որ անկախացումից ի վեր Հայաստանը որդեգրել է շուկայական ազատ տնտեսության քաղաքականություն եւ որպես զարգացող երկիր պատրաստ է համագործակցություն ծավալել հիմնադրամի հետ` համապատասխան պայմաններ ստեղծելով տարբեր ներդրումային ծրագրերի հաջող իրականացման համար: Բադեր Մոհամմադ ալ-Սաադն իր հերթին նշել է, որ հիմնադրամը ներդրումային ծրագրեր է իրականացնում տարբեր զարգացող երկրներում եւ ուրախ կլինեն համագործակցություն ծավալել նաեւ մեր երկրի հետ: Որպես հիմնադրամի կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման ոլորտներ առանձնացվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, անշարժ գույքի, լեռնահանքային արդյունաբերության բնագավառները: Ձեռք է բերվել պայմանավորվածություն մասնագիտացված աշխատանքային խումբ գործուղելու Քուվեյթ` հիմնադրամի հետ առավել մանրամասն քննարկելու հնարավոր համագործակցության հեռանկարները եւ ներդրումային կոնկրետ առաջարկությունները:
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ադբուլվահաբ Ահմադ ալ-Բադերի հետ: Հիմնադրամը Ծոցի երկրներում գործող տնտեսական զարգացման կարեւոր հաստատություններից մեկն է, որը նպատակ ունի ֆինանսական վարկերի տրամադրմամբ, տեխնիկական օգնության դրամաշնորհներով, ներդրումների իրականացմամբ ու կապիտալի մասնակցության ճանապարհով խթանելու արաբական երկրների եւ աշխարհի զարգացող երկրների տնտեսական առաջընթացը: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարբեր ոլորտներում առաջ մղելու համագործակցությունը եւ պատրաստակամ է տարբեր բնագավառներում համագործակցություն ծավալելու Քուվեյթի տնտեսական զարգացման հիմնադրամի հետ` համապատասխան պայմաններ ապահովելով տարբեր մասշտաբի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Տնտեսական զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրենն իր հերթին կարեւորել է մասնակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը, որպես համագործակցության հնարավոր բնագավառներ նշելով տնտեսական ենթակառուցվածքների ոլորտը եւ պատրաստակամություն հայտնել Քուվեյթ գործուղվելիք մասնագիտական համապատասխան խմբի հետ մանրամասնորեն քննարկել համագործակցության եւ ներդրումային կոնկրետ առաջարկությունները:
Իր կեցավայրում Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է նաեւ Քուվեյթի պետության Ազգային ժողովի նախագահ Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆիին եւ Քուվեյթի վարչապետ Նասսեր ալ-Մուհամմադ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահին:
"Սա իմ առաջին այցելությունն է Ծոցի տարածաշրջան եւ այն նպատակ ունի նոր թափ հաղորդել Ծոցի երկրների հետ մեր համագործակցությանը: Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու հարաբերությունները Քուվեյթի եւ Ծոցի այլ երկրների հետ եւ խորհրդարաններն այս գործում կարող են էական դերակատարություն ունենալ", - նշել է Սերժ Սարգսյանը Քուվեյթի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ: Ջասսիմ Մոհամմադ ալ-Խորաֆին իր հերթին ընդգծել է, որ բարձր մակարդակի փոխադարձ այցելությունները եւ շփումները խթանիչ դեր ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար եւ հստակ ազդակ են երկու երկրների գործարար շրջանակներին: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի առավել ակտիվ ներգրավումը գործակցության ծավալման հարցում: Քուվեյթի խորհրդարանի նախագահն առաջարկել է անցկացնել հայկական մշակույթի օրեր ու նաեւ այդ ճանապարհով Քուվեյթի բնակչությանը ծանոթացնել Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, քանզի Քուվեյթում Հայաստանը գիտեն որպես գեղեցիկ եւ գրավիչ երկիր:
Քուվեյթի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները շեշտել են, որ հայ ու արաբ ժողովուրդների միմյանց նկատմամբ տածած փոխադարձ հարգանքն ու դրական զգացմունքներն այն պարարտ հողն են, որ հնարավորություն են տալիս համագործակցություն ծավալել տարբեր ոլորտներում, իրացնել տնտեսական ու մշակութային համագործակցության ողջ ներուժը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը տնտեսական համագործակցության դրական փորձ ունի Ծոցի որոշ երկրների հետ եւ համարժեք քայլերի ու հետեւողականության դեպքում հնարավոր է հայ-քուվեյթյան տնտեսական համագործակցության ուղղությամբ հասնել ցանկալի արդյունքների: Նախագահ Սերժ Սարգսյանը այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն իրացնելու եւ երկկողմ հարաբերությունների զարգացումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով: Հայաստանի Հանրապետության Նախագահն ու Քուվեյթի վարչապետը համակարծիք են եղել, որ դեսպանությունների բացումը Երեւանում եւ Էլ Քուվեյթում կնպաստի հարաբերությունների հետագա զարգացմանը եւ մշտական քաղաքական երկխոսությանը, ընդգծելով, որ երկու երկրների միջեւ այսօր առկա առեւտրաշրջանառության փոքր ծավալները չեն համապատասխանում առկա ներուժին: Երկու երկրների արտաքին գործերի նախարարություններին հանձնարարվել է ակտիվացնել խորհրդակցությունները երկու մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու հարցի վերաբերյալ: Զրուցակիցները նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել արագացնել քայլերը երկու երկրների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:
Պետական այցի առաջին օրվա ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը բանակցություններ է վարել Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի հետ: Շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին իր հրավերն ընդունելու եւ պետական այցով Քուվեյթ ժամանելու համար` Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը վստահություն է հայտնել, որ Նախագահ Սարգսյանի այցը մեծ ազդակ կլինի տարբեր բնագավառներում փոխգործակցությունը նոր թափով առաջ մղելու համար` հիմքում ունենալով արաբ ու հայ ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխադարձ սերն ու հարգանքը: "Չկա մեր հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող որեւէ հանգամանք կամ խնդիր: Նման բարձր մակարդակի հանդիպումները կարելի է համարել երկկողմ հարաբերությունների զարգացման նոր խթան",- նշել է Քուվեյթի Էմիրը: Նախագահ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Քուվեյթի Էմիրին հրավերի ու ջերմ ընդունելության համար եւ ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է զարգացնելու քաղաքական երկխոսությունը, տնտեսական ու մշակութային համագործակցությունը Քուվեյթի պետության հետ, հավելելով, որ Քուվեյթի թեեւ ոչ մեծաթիվ, բայց կազմակերպված հայկական համայնքը բարեկամության հուսալի կամուրջ է երկու երկրների միջեւ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են մանրամասնորեն քննարկելու, պատշաճ միջավայր ապահովելու եւ համակողմանի օժանդակություն ցուցաբերելու մեր երկրում հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: Մեր երկրի ղեկավարն ու Քուվեյթի Էմիրը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության, առկա խնդիրների ու հակամարտությունների լուծման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը Քուվեյթի առաջնորդին տեղեկացրել է Հայաստան-Թուրրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի եւ Արցախյան հիմնախնդրի էության ու բանակցային գործընթացի մասին: Զրուցակիցները կարեւորել են երկու երկրների համագործակցությունը բազմակողմ ձեւաչափերում` միջազգային կազմակերպությունների ու կառույցների շրջանակում: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դեսպանությունների բացումը եւ երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ մշտական քաղաքական խորհրդակցությունները հնարավորություն կընձեռեն առավել մոտիկից ու համակողմանիորեն հասկանալու միմյանց խնդիրները, ինչն իր հերթին կնպաստի միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող քննարկումների ու քվեարկությունների ժամանակ առավել հիմնավորված դիրքորոշումների արտահայտման: Քանզի երբեմն Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ոչ բավարար տեղեկացվածությունը եւ Ադրբեջանի կողմից կրոնական համերաշխության գործոնի անտեղի ու անթույլատրելի շահարկումները հաճախ բերում են Իսլամական կոնֆերանսի կազմակերպության կողմից ոչ ճիշտ որոշումների կայացման:
Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի առաջնորդը ներկա են գտնվել գյուղատնտեսության, կրթության, մշակույթի եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության, ինչպես նաեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին միջկառավարական համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությանը: Սերժ Սարգսյանն ու Քուվեյթի Էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահը միջկառավարական հինգ համաձայնագրերի ստորագրումը գնահատել են որպես "Հայաստանի Հանրապետության Նախագահի պետական այցի նշանակալի արդյունք եւ կարեւոր քայլ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ուղղություններով առաջ մղելու համար":
Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո Քուվեյթի Էմիրի կողմից մայրաքաղաք Էլ Քուվեյթի "Բայան" պալատում տրվել է պետական ճաշ` ի պատիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի:
Այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Քուվեյթի "Սալմիյա" շրջանում տեղակայված գիտական կենտրոն, որտեղ Հանրապետության Նախագահին ներկայացվել է Ծոցի էկոհամակարգի հիմնախնդիրներով զբաղվող կենտրոնի գործունեությունը: Սերժ Սարգսյանը շրջել է ծովային կենդանիների ցուցադրման սրահում, ծանոթացել Քուվեյթի պատմության ցուցանմուշներին, գրառում կատարել կենտրոնի պատվավոր հյուրերի գրքում:
Քուվեյթի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը ողջունել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն քուվեյթյան գործարարների պատվիրակության` Հայաստան այցելության վերաբերյալ` տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորությունների ու համագործակցության հեռանկարներին: Քուվեյթի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահը հայկական գործարար շրջանակներին ու կազմակերպություններին հրավիրել է իրենց մասնակցությունը բերել Քուվեյթի զարգացման հնգամյա ծրագրի իրականացմանը:
Այցի շրջանակում մեր երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ Քուվեյթի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, խոսել այցելության արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, հայապահպանության ու Հայաստան-Սփյուռք միասնականության անհրաժեշտության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մասին, պատասխանել հանդիպմանը մասնակից քուվեյթահայ մեր քույրերի ու եղբայրների հարցերին: