14
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Բուրսա /Թուրքիայի Հանրապետություն/

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Շավարշ Քոչարյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ու արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Երկրի ղեկավարին ուղեկցել են նաեւ մի քանի տասնյակ հայ լրագրողներ:

Սա Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին այցն է Թուրքիա, իսկ ընդհանրապես, անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության Նախագահի մակարդակով չորրորդ այցելությունն այդ երկիր:

Բուրսայի օդանավակայանում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Բուրսայի նահանգապետը, պաշտոնատար այլ անձինք:

Օդանավակայանից ՀՀ Նախագահը ուղեւորվել է "Հոլիդեյ ինն" հյուրանոց, որտեղ հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ` քաջալերել նրանց հանդիպումից առաջ:

Այնուհետեւ Նախագահն ու նրա գլխավորած պատվիրակությունը ժամանել են Բուրսայի "Ալմիրա" հյուրանոց, որտեղ նրանց դիմավորել է Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլը: Տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների առանձնազրույցն, ապա` ընդլայնված կազմով հանդիպումը: Քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները համակարծիք են եղել, որ այս հանդիպումը եւ "ֆուտբոլային դիվանագիտության" շրջանակում փոխադարձ այցելությունները վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված կարեւոր քայլ են:
Նախագահ Սարգսյանը շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է` առաջ շարժվելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Հանդիպումից հետո ՀՀ Նախագահի պատվին Թուրքիայի Նախագահի անունից տրվել է ճաշ եւ կազմակերպվել ընդունելություն, որից հետո Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները ներկա են գտնվել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղին:

Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղի ավարտից անմիջապես հետո վերադարձել է Երեւան:

← Վերադառնալ