Լրատվություն
Արտերկրյա այցեր
06
02, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն
Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Մյունխենում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հանդիպումն ընթացել է ջերմ, կառուցողական եւ գործնական մթնոլորտում: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ համագործակցության ներկա մակարդակը. երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 350 մլն դոլարի, Հայաստանում գերմանական կապիտալով գործում է շուրջ 100 համատեղ ձեռնարկություն: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Եվրամիության "Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում" (GSP+) Հայաստանի ներգրավումը կխթանի առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, անդրադարձել արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի մոսկովյան որոշմանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ջերմությամբ է հիշել 1980-ական թվականներին իր այցելությունը Հայաստան եւ հրավիրել Հայաստանի Հանրապետության Նախագահին` պաշտոնական այցով մեկնելու Գերմանիա:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության քաղաքականության հարցերով համաժողովում:
"Հարգելի պարոն Բիլդտ,
Հարգելի գործընկերներ,
տիկնայք եւ պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Մյունխենի անվտանգության հարցերով այս հեղինակավոր համաժողովում եւ խոսել մեր տարածաշրջանի մասին, ներկայացնել մեր տեսանկյունը, որովհետեւ վստահ եմ, որ տարածաշրջանում կան նաեւ այլ տեսակետներ. տարածաշրջան, որը վերջին երկու տասնամյակի ընթացքում կրկին հայտնվել է պետությունների, միջազգային կազմակերպությունների, վերլուծաբանների ու առաջատար լրատվամիջոցների օրակարգում:
Ավելի քան 70 տարի համաշխարհային կարեւորագույն գործընթացներից որպես առանձին գործոն դուրս մնացած մեր տարածաշրջանը վերստին հաստատում է իր միջազգային կարեւորությունը, որպես հաղորդակցության միջանցք, էներգետիկ ռեսուրսների արտահանման ու տարանցման կարեւոր ուղի, ժողովրդավարության հաստատման հարթակ, նաեւ` արդի աշխարհում իր դերի, նշանակության ու առաքելության ձեւավորման տիրույթ: Այսօր, չնայած տարածաշրջանում առկա տարբերություններին ու հակասություններին, Հարավային Կովկասի պետություններն ավելի վստահ են նայում իրենց դերին ու նշանակությանը միջազգային զարգացումներում:
Հայաստանն այդ երկրներից մեկն է, պետություն, որ հավատում է ազատության, խաղաղության ու համագործակցության արժեքներին: Մենք հավատում ենք, որ տարածաշրջանային համագործակցությունն ու երկխոսությունը միայն կարող են հնարավոր դարձնել մեր ընդհանուր տեսլականը` խաղաղ ու կայուն տարածաշրջանի ամրապնդումը: Եվ մեր ջանքերն ու ձգտումներն էլ ուղղվում են հենց այդ նպատակին:
Մեր տարածաշրջանի առաջնորդները հաճախ են հայտարարում խաղաղության, համագործակցության ու կայունության ձգտման մասին: Այդ ամենը հնարավոր է, եթե Հարավային Կովկասում ոչ թե հակադրվեն, այլ համադրվեն այն բոլոր պետությունների ու կազմակերպությունների շահերը, որոնք տարածաշրջանում ունեն հստակ ու որոշակի դերակատարություն: Եթե թերթենք պատմության էջերը, ապա ակնհայտ կդառնա, որ գերտերություններն ու կայսրությունները պատմականորեն լուրջ հավակնություններ են ունեցել երկրագնդի այս հատվածի վրա սեփական գերիշխանությունը հաստատելու համար: Այսօր էլ դա այդպես է: Ժամանակակից Հարավային Կովկասն աշխարհի բազմաբեւեռության մանրակերտն է: Սա այն տարածաշրջաններից է, որտեղ կան անհաղթահարելի թվացող բաժանարարներ, որտեղ պետությունների միջազգայնորեն ճանաչված քաղաքական քարտեզը տարբերվում է իրականությունից, որտեղ կայունությունը չափազանց խոցելի է, իսկ խաղաղության վերահաստատումը պահանջում է համատեղ ու նպատակաուղղված հսկայական աշխատանք:
Հարգելի գործընկերներ,
Մենք բավական հաճախ ենք խոսում "ի՞նչ կլինի", "ինչպե՞ս կզարգանա", "ո՞րն է լինելու, "ինչպե՞ս կառավարել" հարցերի մասին, այնինչ իրականում, կարծում եմ, ճիշտ է նաեւ խոսել այն մասին, թե վերջին տարիների զարգացումներից, նախորդ տարվա արյունալի իրադարձություններից ու միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից մենք ինչ դասեր ենք քաղել: Մենք` տարածաշրջանի պետություններս, գերտերություններն ու բոլոր այն խաղացողները, ովքեր մեր տարածաշրջանում շահեր ունեն, գոնե մեր իսկ գործած սխալների վրա պիտի հասկանանք, թե ինչ չի կարելի անել: 2008 թվականը մեզ դասեր է թողել, եւ այդ դասերը մենք պիտի սերտենք: Անդրադառնամ դրանցից երեքին`
Առաջինը. կարծում եմ` օգոստոսյան իրադարձությունները բոլորի համար ակնհայտ դարձրին Կովկասում իրավիճակի լարվածության իրական մակարդակը եւ այստեղ առկա մարտահրավերների ու վտանգների լրջությունը: Սա հիշեցում էր ներգրավված բոլոր կողմերին, որ այս տարածաշրջանում յուրաքանչյուր անզգույշ խոսքը, յուրաքանչյուր չհաշվարկված քայլը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, եւ որ սպառազինությունների մրցավազքը, ռազմական բյուջեի շեշտակի ավելացումը, ռազմատենչ հայտարարությունները շիկացնում են մթնոլորտը, ինչն անխուսափելիորեն հանգեցնում է սադրանքների, գործողությունների եւ այնպիսի իրավիճակների, որոնք, ինչպես սովորաբար լինում է, կարող են դուրս գալ այդ մթնոլորտի ստեղծման համար պատասխանատուների հսկողությունից: Դասագրքային ճշմարտություն է, որ ուժի կիրառման սպառնալիքը վտանգում է խաղաղությունը, իսկ խաղաղության դեմ ուղղված ոտնձգությունները պետք է անարձագանք չմնան:
Երկրորդը. մենք շատ ենք խոսել բաժանարար գծերի ավելացման անթույլատրելիության մասին: Պետք է հիշել, որ "սառը պատերազմն" ավարտվել է, ու չպետք է կենսունակ լինեն այդ մեծ հակամարտության քաղաքական տրամաբանությունն ու գործելաոճը: Աշխարհն ականատես է եղել, թե ինչ վտանգներ է պարունակում բեւեռների ու հակասությունների հիմքով բաժանված երկրագունդը: Մենք սեփական կյանքում ենք զգացել տարածաշրջանային բաժանումների հետեւանքները:
Երրորդ դասը տարածաշրջանում տարանցիկ այլընտրանքային ուղիների զարգացման կարեւորությունն է: Տարածաշրջանի նշանակության մասին շատ է խոսվել. ասացե´ք խնդրեմ, ինչպիսի՞ կարեւորության մասին է խոսքը, երբ որեւէ հնարավոր լարվածություն կարող է զրոյի հավասարեցնել ողջ տարածաշրջանի տնտեսական նշանակությունը առնվազն ինչ-որ ժամանակահատվածում: Մեր տարածաշրջանի տնտեսական կարեւորությունն ամրապնդելու համար դեռ շատ բան կա անելու, եւ առաջին հերթին դա վերաբերում է այլընտրանքային ուղիների զարգացմանը:
Կարծում եմ, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը չի նվազեցնի տարածաշրջանի միջազգային դերը: Սակայն կարծում եմ նաեւ, որ ճգնաժամը եւ դրա դասերը կստիպեն անցնելու տարածաշրջանի էներգետիկ եւ տրանսպորտային զարգացման առավել արդյունավետ մոդելների: Մեկնաբանեմ ասածս. եթե ռեսուրսային գների ակնառու բարձր մակարդակն անցյալում թույլ էր տալիս առանձին դեպքերում գնալ տնտեսապես ակնհայտորեն ոչ-օպտիմալ լուծումների, մոռանալով, որ երկու կետերի միջեւ ամենակարճ հեռավորությունն այնուամենայնիվ ուղիղ գիծն է, ավելորդ միլիարդներ ծախսել ինչ-որ հավակնություններ բավարարելու համար, ապա էներգակիրների գների ցածր մակարդակի ու համաշխարհային տնտեսական ակտիվության սահմանափակումների պայմաններում, երբ տարածաշրջանային նախագծերը ներդրումների հետգնման տեսանկյունից կդառնան ավելի ծախսատար, շատ ավելի քիչ հավանական կլինի իռացիոնալ տարածաշրջանային նախագծերի մշակումը:
Տրամաբանական է, որ ստեղծված իրողությունների պայմաններում "տնտեսական արդյունավետություն" գործոնը նոր ուժով է մտնելու աշխարհաքաղաքական հարթություն, եւ այլեւս գոյություն ունեցող հաղորդակցության ուղիների պայմաններում կաբինետային որոշումներ չեն կարող կայացվել նոր ուղիներ ստեղծելու մասին: Սա նշանակում է, որ անցել են "քաղաքական երկաթգծերի, ճանապարհների եւ խողովակաշարերի" ժամանակները: Պետք է ընդունել մի պարզ, շատ պարզ իրողություն. հնարավոր չէ խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե տարածաշրջանում շարունակվի իրար մեկուսացնելու ու տարածաշրջանային գործընթացներից դուրս թողնելու քաղաքականությունը: Ցավով պիտի արձանագրեմ, որ Հայաստանի նկատմամբ բազմիցս կիրառված այդ անընդունելի մոտեցումը չի ստացել միջազգային հանրության համապատասխան արձագանքը: Եզրակացությունը մեկն է. համաշխարհային տնտեսական ճգնաժամը օբյեկտիվորեն ստիպելու է, որպեսզի տարածաշրջանը` որպես մեծ տնտեսական միավոր, դառնա ավելի արդյունավետ:
Տարածաշրջանի ապագայի ճանապարհը առկա շահերի զուգակցման ճանապարհն է, մյուս բոլոր ճանապարհները հղի են նոր կորուստներով: Այսօրվա մարտահրավերներից է այն, որ մենք կարողանանք կապել ոչ միայն արեւելքն ու արեւմուտքը, այլ նաեւ հյուսիսն ու հարավը, որ մեր տարածաշրջանը դառնա խաղաղության ու համագործակցության խաչմերուկ: Վստահ եմ, որ Հարավային Կովկասի պետությունների համատեղ ջանքի ներուժը շատ ավելի մեծ է, քան նրանցից յուրաքանչյուրի ներուժի հանրագումարը:
Սա մի տարածաշրջան է իր հնագույն մշակույթով, հարուստ պատմությամբ ու նոր ձգտումներ ունեցող հասարակություններով: Ինչպիսին էլ լինի աշխարհաքաղաքականությունը մեր տարածաշրջանում, այն պարտավոր է ներառել "մշակույթ" կոմպոնենտը, այսպես ասած "մարդկային գործոնը": Երբ ռումբեր են պայթում Օսիայում, Լիբանանում, Իրաքում, Իսրայելում կամ աշխարհի ցանկացած անկյունում, ես ցավ եմ ապրում մի քանի պատճառներով. նախ որպես պատերազմ տեսած մարդ, ով գիտի դրա իրական արհավիրքը, երկրորդ, որպես Հայաստանի Նախագահ` հասկանալով, որ դա, միեւնույն է, իմ երկրի շահերից չի բխում, բայց ես նաեւ բազում նյարդային օրեր եմ ունենում որպես հայ մարդ` գիտակցելով, որ որտեղ էլ պայթեն ռումբերը, կրակագծի երկու կողմերում հայեր էլ են ապրում: Նման դեպքերում իմ որոշումներում չի կարող չգերակայել մարդկային գործոնը: Բայց որպես աշխարհասփյուռ հայության ներկայացուցիչ, ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում "մարդկային գործոնի" օգտագործումը "հանուն" նպատակների շուրջ, գիտեմ դրա ուժը ոչ թե վերլուծություններից, այլ սեփական ժողովրդի պատմությունից, իմ ամենօրյա գործունեությունից:
Հարգելի գործընկերներ,
Հայ ժողովրդի պատմության համար անցած երկու տասնամյակները մի ակնթարթ են, որը, սակայն, մեր նորանկախ հանրապետության ողջ կենսագրությունն է, ազատության ու անկախության պայքարը, խաղաղության ու ավելի լավ ապագայի ձգտումը:
Մենք պետք է կարողանանք սովորել անցյալի դասերը, որպեսզի կանխվի տարածաշրջանի շարունակվող ռազմականացումն ու բաժանարարների խորացումը: Պետք է կարողանանք, քանզի Հարավային Կովկասի համար մշտապես կիրառվել են պիտակներ ու կարծրատիպեր, որոնք արմատախիլ անելու ժամանակն է` հանուն մեր երկրների կայուն ու խաղաղ ապագայի:
Ես կարծում եմ, որ տարածաշրջանում այսօր կան առաջնորդներ, ովքեր պատրաստ են ոչ ստանդարտ լուծումներ առաջ քաշել, ովքեր կարող են կաղապարներից անդին որոշումներ կայացնել ու բավարար քաղաքական կամք ցուցաբերել դրանց իրականացման համար: Եվ սա ինձ հիմք է տալիս ավելի լավատես լինելու մեր տարածաշրջանի ապագայի հանդեպ:
Շնորհակալություն ուշադրության համար":