30
09, 2008

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը պաշտոնական այցով եղել է Վրաստանում: Նրա գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

Սա Նախագահի պաշտոնը ստանձնելուց հետոՍերժ Սարգսյանի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան :

Պաշտոնական այցի առաջին օրը նախագահ Սերժ Սարգսյանը Թբլիսիում հանդիպել Է իր գործընկեր Միխայիլ Սահակաշվիլու հետ:

Նախագահը նախ իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն Է հայտնել Վրաստանում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ, որոնց ընթացքում եղան նաեւ ցավալի մարդկային զոհեր:

Կողմերն ընդգծել են այն բարեկամական հարաբերությունները, որոնք առկա են երկու երկրների միջեւ, կարեւորելով դրանց հետագա խորացման անհրաժեշտությունը: Նշվել Է, որ չնայած հարաբերությունների բարձր մակարդակին, կա չիրացված բավականին մեծ ներուժ, որը կենսագործելու համար ստույգ քայլեր են անհրաժեշտ:

Նախագահները հանգամանորեն քննարկել են տնտեսական փոխգործակցությանը վերաբերող խնդիրներ, այդ թվում` էներգետիկ, տրանսպորտային բնագավառներում: Անդրադարձ Է եղել սահմանազատման գործընթացին: Ձեռք Է բերվել պայմանավորվածություն առաջիկա ամիսների ընթացքում երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կոնսորցիում ստեղծելու մասին, որն իր գործունեությունը կուղղի այլընտրանքային ճանապահի կառուցմանը, ինչը կհեշտացնի նաեւ բեռնա եւ ուղեւորափոխադրումները դեպի Հայաստան: Կողմերը պայմանավորվել են աշխատանքներ տանել անդրսահմանային համագործակցությունը խթանելու, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիների` միմյանց տարածք մուտք գործելու գործընթացն ավելի դյուրացնելու ուղղությամբ:

Կարեւորելով Վրաստանի կայունությունը Հայաստանի համար, ՀՀ նախագահը միաժամանակ նշել Է, որ գաղտնիք չԷ, որ ՌԴ հետ Հայաստանն ունի ռազմավարական գործընկերության բարձր մակարդակ, միեւնույն ժամանակ Վրաստանի դարավոր հարեւանն ու բարեկամն Է: "ՙՄեր պարտավորությունները, որպես գործնկերներ, հարեւաններ, բարեկամներ ու ռազմավարական դաշնակիցներ չպետք Է խանգարեն մեկը մյուսին եւ չպետք Է լինեն մեկը մյուսի հաշվին",-ասել Է ՀՀ նախագահը:

Երկու երկրների ղեկավարները հանդես են եկել հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Կարեւորվել Է հայ համայնքի դերը` երկողմ կապերի խորացման գործում: Մ. Սահակաշվիլին շնորհակալություն Է հայտնել ՀՀ նախագահին` տեղի ունեցած վերջին իրադարձությունների շրջանում Վրաստանում գտնված շատ քաղաքացիների Հայաստանի տարածքով մեկնելու հնարավորության տալու համար:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո, որտեղ կարեւորվել Է միջկառավարական հանձնաժողովի գործունեության առավել ակտիվացումը, Վրաստանի նախագահը նշել Է, որ վրացական կողմը շատ կարեւորում ու դրական Է գնահատում հարաբերությունները Հայաստանի հետ: "Ես շատ ջերմ հարաբերություններ ունեմ Հայաստանի նախագահի հետ, եւ վստահ եմ, որ դա դրականորեն կանդրադառնա մեր հետագա համագործակցության վրա բոլոր մակարդակներում,-ասել Է Մ. Սահակաշվիլին: Բարեկամությունը միայն բառերով չԷ, եւ իմ նախագահության տարիներին մեկ անգամ չԷ, որ զգացել եմ, թե ինչ Է նշանակում բարեկամի օգնություն":

Բանակցությունների վերջում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ՀՀ նախագահ Սերժ Սագսյանին շնորհել Է "Ոսկե գեղմ՚պատվո շքանշան, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Վրաստանի բարձրագույն պետական պարգեւն է:

Բանակցությունների ավարտից հետո Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

"Հայաստանի ու Վրաստանի միջեւ հարաբերությունները գնահատում ենք բարձր, բայց ի ուրախություն մեզ, տեսնում ենք նաեւ մեր բարեկամությունը խորացնելու, տնտեսություններն ինտեգրելու, կոմունիկացիաներն ավելի անխափան դարձնելու հնարավորություններ՚,- լրագրողներին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն այդ հնարավորությունների առկայությունը չափազանց ուրախալի է համարել` ավելացնելով, որ նշված հանգամանքները կարեւորում է զուտ կայունության տեսանկյունից: ՙԵս մի քանի անգամ ասել եմ, որ Վրաստանի կայունությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար: Այնքան կարեւոր, որ կարելի է մեզ համար իր նշանակությամբ համեմատել նույնիսկ Հայաստանի կայունության հետ: Մեր արտաքին ապրանքաշրջանառության գրեթե յութանասունհինգ տոկոսն անցնում է Վրաստանով, մենք Վրաստանում ունենք հարյուր հազարավոր քույրեր եւ եղբայրներ, մենք վրացիների հետ հազարամյակներով ապրել ենք այս տարածքում եւ պետք է շարունակենք ապրել: Եւ մեր ողջ գործունեությունը բխելու է այս հանգամանքից՚,- նշել է ՀՀ նախագահը:

Մ. Սահակաշվիլին կարեւորել է ճանապահների կառուցումը` տեղեկացնելով, որ ներկայումս կառուցում են Ախալքալաքն ու Նինոծմինդան Թբիլիսիի հետ միացնող ճանապարհը, որի շինարարությունը կավարտվի երկու տարում: ՙԱյդ ճանապարհը պետք է շարունակվի դեպի Հայաստանի, Թուրքիայի սահմաններ, ամբողջ տարածաշրջանը պետք է միացվի որակյալ ճանապարհներով: Մենք համաձայնեցինք ստեղծել կոնսորցիում, որը զբաղվելու Է ճանապարհաշինությամբ` Գոդերձի լեռնանցքով դեպի Սեւ ծով:

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը եւս անդրադարձել է ճանապարհի կառուցմանը. ՙՄենք պայմանավորվել ենք այնպես անել, որպեսզի պետության սահմանները չխանգարեն մեզ շփվել, մեր տնտեսություններին ավելի լավ աշխատելու, մեր ժողովրդի համար ավելի լավ կյանք ապահովելու հնարավորություն ստեղծվի՚:

Վերջին իրադարձությունները, ՀՀ նախագահի խոսքով, ցույց տվեցին մեր եւ ուժեղ, եւ թույլ կողմերը: ՙԲոլորս համոզվեցինք, որ քսանմեկերորդ դարում խնդիրների լուծման ռազմական ճանապարհն անընդունելի է: Մենք համոզվեցինք, որ չնայած Կովկասը աշխարհագրորեն միգուցե փոքր տարածք է, գուցե համաշխարհային քարտեզի վրա մի կետ է, բայց, այնուհանդերձ, կարեւոր կետ է, որ այստեղ խաչաձևվում են հետաքրքրություններ, եւ մենք պետք է կարողանանք այդ հետաքրքրությունները դարձնել մեր ժողովուրդների համար բարգավաճման աղբյուր՚,-ասել է Ս. Սարգսյանը:

Նա ավելացրել է, որ մեծ ուրախությամբ է Վրաստանի իր գործընկերոջ ձեռքից ընդունել ՙՈսկե գեղմ՚ պատվո շքանշանը, եւ դա համարել է շատ պատվաբեր եւ հուզումնալից: ՙՀուզումնալից, որովհետեւ սա համարում եմ իրադարձություն մեր ժողովուրդների կյանքում, գնահատական մեր հարաբերություններին: Եւ մենք ամեն ինչ պետք Է անենք որպեսզի մեր բարեկամությունն օր օրի ամրապնդվի",- ասել է ՀՀ նախագահը:

Մ. Սահակաշվիլին Հայաստանի իր գործընկերոջ այցը Վրաստան մեծ պատիվ է համարել` վստահություն հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները հետագայում կզարգանան բոլոր ուղղություններով:

Երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության զարգացումը կարեւորվել Է ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի հանդիպման ժամանակ: ՀՀ նախագահը նշել Է, որ վերջին զագացումները տարածաշրջանում ցույց տվեցին, ինչպես մեր երկրների, այնպես Էլ տարածաշրջանի թույլ եւ ուժեղ կողմերը, որոնցից անհրաժեշտ Է դասեր քաղել, հետեւություններ անել եւ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այնուհետեւ Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միխայիլ Սահակաշվիլին Թբիլիսիի Մեյդան հրապարակում մասնակցել են Սայաթ-Նովայի հուշարձանի հիմնաքարի բացման արարողությանը:

Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել հանուն Վրաստանի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այնուհետեւ Հայաստանի Նախագահը հանդիպում ունեցավ Թբիլիսիի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի եւ ուսանողների հետ: Գիտաուսումնական լայն լսարանի առջեւ ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին, տարածաշրջանային մի շարք խնդիրների, երկու երկրների միջեւ գիտակրթական բնագավառում համագործակցության հեռանկարներին: Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Գեորգի Խոբուան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհեց Թբիլիսիի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Վրաստան կատարած պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության Նախագահը Թբիլիսիի "ՙՄարիոթ Կորթյար" հյուրանոցի սրահում հանդիպում ունեցավ վիրահայ համայնքի ավելի քան 200 ներկայացուցիչների հետ: Վիրահայերի հետ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում ՀՀ Նախագահը կարեւորեց համայնքի դերը հայ-վրացական բարեկամության զարգացման գործում, պատրաստակամություն հայտնելով Վրաստանի իշխանությունների հետ համատեղ օգնելու Վրաստանի հայ համայնքին` ունենալու ապագայի կայուն հեռանկար: "Վրաստանում` Թիֆլիսում են եղել հայ մշակույթի ու ինքնության ծաղկուն կենտրոնները եւ իմ ցանկությունն է, որ մենք կարողանանք պահպանել ու զարգացնել հայ մշակույթի ավանդույթները, որ այստեղ կրկին լինեն նորօրյա վերնատները ու մշակութային օջախները, որ կարողանանք պահել ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը: Այդ ամենին հնարավոր է հասնել մեր միասնականության շնորհիվ` աշխատանքի ու ուժերի մեկտեղման ճանապարհով",- իր ելույթում ասել է Նախագահ Սարգսյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն օրվա երկրորդ կեսին վերադարձել է Երեւան:

← Վերադառնալ