Լրատվություն
Ներհանրապետական այցեր
28
12, 2011
Սերժ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մասնակցել է Հայաստանի Հանրապետության մարզիկների և մարզիչների պարգևատրման ամանորյա հանդիսությանը:
Նախագահը շնորհավորել է մարզաշխարհի ներկայացուցիչներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել՝ առողջություն, նորանոր հաջողություններ սպորտի բնագավառում և անձնական կյանքում:
Սերժ Սարգսյանը «Մրցաշրջան-2011»-ի լավագույն 19 մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին և հավաքականների գլխավոր մարզիչներին նաև հանձնել է պարգևավճարներ:
Իր շնորհավորական խոսքում Հանրապետության ղեկավարը չկիսելով այն տեսակետը, թե 2011թ. սպասողական տարի էր, նշել է, որ սպորտի առումով տարին իր կարծիքով, նաև՝ մեր ժողովրդի մեծամասնության, հաջող տարի է եղել: «Ես կարծում եմ՝ տևական ժամանակ է, որ մեր ժողովուրդն այսպիսի հետաքրքրություն չէր ցուցաբերել ֆուտբոլի նկատմամբ, և ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ստիպեց մեկ անգամ ևս հաշվի նստել այդ գեղեցիկ սպորտի, նրա արդյունքների հետ: Կարծում եմ, որ մեզնից շատ-շատերը հաճույքի, հպարտության բազմաթիվ պահեր ապրեցին, և նույնիսկ նրանք, ովքեր մինչև վերջերս ֆուտբոլով չէին հետաքրքրվում, հիմա արտասանում են Հենրիկ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի անունները: Կարծում եմ, սա մեծ հաջողություն է: 2011 թվականին շախմատի հավաքականը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանը շախմատային գերտերություն է: Այստեղ կասկած չկա, և մեր փայլուն շախմատիստ Լևոն Արոնյանի գլխավորությամբ մեր հավաքականն ամբողջապես համալրեց իր հավաքածուն: Մենք բոլոր տիտղոսներն ունեինք, չունեինք միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ահա արդեն դա էլ ունենք: Կարծում եմ, որ սա շատ մեծ ձեռքբերում է: Ձեռքբերումներ են նաև նշված 135 մեդալները»,-ասել է Նախագահ Սարգսյանը:
Նախագահը նաև հույս է հայտնել, որ 2012 թվականին՝ ամառային օլիմպիադայի անցկացման տարում, մեր մարզիկները երկար ընդմիջումից հետո Հայաստան կբերեն օլիմպիական ոսկե մեդալ, որի համար, Հանրապետության ղեկավարի խոսքով, նրանք ունեն շատ մեծ հնարավորություններ, պարզապես պետք է հավատան սեփական ուժերին և մինչև վերջ նվիրվեն այդ անչափ կարևոր գործին:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ բոլորը՝ այդ թվում օլիմպիական կոմիտեն, պատրաստ են այդ նպատակով ստեղծելու անհրաժեշտ բարենպաստ պայմանները: