28
10, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Հանրապետության ղեկավարը մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական և այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Արագածոտնի մարզի Ապարանի բժշկական կենտրոնում կատարված ներդրումների արդյունքում վերանորոգվել է երկհարկանի հիմնական մասնաշենքը, ամբողջությամբ հիմնանորոգվել է բժշկական կենտրոնի պոլիկլինիկական և հիվանդանոցային մասերից բաղկացած հիմնական մասնաշենքն իր տանիքով, ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերով, կաթսայատնով: Ծրագրի շրջանակներում հիվանդանոցը կահավորվել և հագեցվել է արդի բժշկական սարքավորումներով:

Նշվել է, որ ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև տարաբնույթ խորhրդատվական և կրթական բնույթի աշխատանքներ: ՀՀ կառավարության և ՀԲ-ի կողմից կատարված ընդհանուր ներդրումները «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում կազմում են շուրջ 1,214,602.1 հազ. ՀՀ դրամ (շուրջ 3,248.5 հազ. ԱՄՆ դոլար):

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահն այցելել է նաև Ապարանի վերանորոգվող մշակույթի կենտրոն: Եռահարկ մշակույթի կենտրոնի վերանորգման աշխատանքները մեկնարկել են 2007թ.: Այստեղ կտեղակայվեն համայնքային ենթակայության մի քանի կազմակերպություններ՝ Ապարանի մշակույթի տունը, պատմության թանգարանը, գեղարվեստի դպրոցը: Առանձին հարկաբաժին է զբաղեցնում համայնքային գրադարանը: 2007-2011թթ. ընթացքում իրականացված հիմնանորոգման աշխատանքների համար պետական բյուջեից, ընդհանուր առմամբ, հատկացվել է 225.28 մլն դրամ:

Արագածոտնում Սերժ Սարգսյանն այցելել է Սասունիկ համայնքում գտնվող «Արմենիա վայն» գինու գործարան» ՍՊԸ ևս: Նախագահը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում, ծանոթացել արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաև գործարանի հնեցման մառանի հիմնարկեքի արարողությունը:

Հանրապետության ղեկավարին ներկայացվել է, որ 5 հա տարածք զբաղեցնող գործարանի շինարարական աշխատանքներն սկսվել են 2008թ.: Ըստ բիզնես նախագծի, գինեգործական այս ագարակում շինարարական աշխատանքները կընթանան առաջիկա 7 տարիների ընթացքում և կներառեն կոնյակի կուպաժի և հնեցման արտադրամասերը, զբոսաշրջության կենտրոնը, այդ թվում՝ հյուրանոցային և ռեստորանային համալիրը, ազգային արվեստանոցները, գինեգործական թանգարանի կառուցման աշխատանքները: «Արմենիա վայն» ագարակն այդ ամենի արդյունքում կհիշեցնի հին հայկական բերդավան: Այդ նպատակով բոլոր շենքներն ու շինությունները զարդարվում են հայկական դասական ճարտարապետության ձեռագործ զարդաքանդակներով:

Նշվել է, որ «Արմենիա Վայն» ընկերության նպատակն է՝ վերականգնել գինեգործական ավանդույթները Հայաստանում: Գործարանի արտադրամասերը ներկայումս հագեցած են գինեգործական ամենաժամանակակից սարքավորումներով: Տեխնոլոգիական գործընթացները կատարվում են եվրոպական չափանիշներին համապատասխան:

Նախագահը հաջողություն է մաղթել գործարանի զարգացման ծրագրերի իրականցմանը:



← Վերադառնալ