Լրատվություն
Ներհանրապետական այցեր
10
09, 2011
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության պատվիրակության հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում հանդիպում է ունեցել Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) պատվիրակության հետ: ՀՄԸՄ-ն Հայաստանում այս օրերին անցկացրել է իր բարձրագույն՝ պատգամավորական ընդհանուր ժողովը, որին մասնակցել է աշխարհի 20 երկրներում գործող ավելի քան 100 մասնաճյուղերից շուրջ 110 պատգամավոր:
Պատվիրակության անդամների հետ Նախագահը խոսել է Միության գործունեության և առաջիկա ծրագրերի մասին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը սփյուռքում գործող հայկական կազմակերպությունների կողքին է ու ամեն ինչ անելու է հայրենիքի հետ կապն ավելի ամրապնդելու, համահայկական բոլոր միջոցառումներն աստիճանաբար Հայաստան տեղափոխելու և դրանք ավելի մասսայական դարձնելու համար: Նախագահի խոսքով, որքան շատ հաջողություններ ունենա Հայաստանը, այնքան սփյուռքն ուժեղ կլինի: Հանրապետության ղեկավարը կարևորել է հատկապես հայրենիքի շուրջ համախմբված, հայաստանակենտրոն սփյուռքի գործունեությունը:
Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Հայ մարմնակրթական ընդհանուր միությանը՝ ընդգծելով նրա դերը հայրենիք-սփյուռք կապերն ամրապնդելու, հայապահպանությանն օժանդակելու, աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ երիտասարդներին հայեցի դաստիարակելու գործում: