10
09, 2011

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն մարզական ընտանիք-2011» մրցույթի եզրափակիչ փուլի մրցումներին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր, որտեղ տեղի են ունեցել ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2011» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:

Մրցույթին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած մայրաքաղաքի, մարզերի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Ութերորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:

Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթողներին և բոլոր մասնակիցներին: Նախագահի խոսքով, կարևորն այն է, որ հանրապետությունում աճում է առողջ ապրելակերպով ապրող ընտանիքների քանակը, և այս մրցույթը հետզհետե դառնում է ավելի մասսայական:

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ընտանիքը լինի ամուր: Ամուր ընտանիքը ամուր հասարակության, առողջ ընտանիքը՝ առողջ հասարակության հիմքն է»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը հաղթողներին հանձնել է վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:

← Վերադառնալ