19
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել SCADA համակարգի գործարկման արարողությանը

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հայաստանի էներգետիկ ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող այս համակարգի հնարավորությունները, ներդրված հատուկ ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է օպտիմալացնել արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը, հասնել կորուստների նվազեցման, ճշգրիտ կանխատեսումներ և համակարգի կայունության հաշվարկներ կատարել:

Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնել էներգահամակարգի կառավարումը` հիմնվելով իրական ժամանակում հավաքագրված տվյալների վրա, ինչպես նաեւ` բարձրացնել էներգահամակարգի աշխատանքի հուսալիությունը:

էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման համակարգի նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաև հետագա փուլերում նախատեսվող ծրագրերին:Առաջին փուլի իրականացման նպատակով, ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև (ներկայում` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կնքվել է վարկային համաձայնագիր:

SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցող Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասահարու Կոնոն, հիշյալ նախագիծը համարելով հայ-ճապոնական բարեկամության և համագործակցության լավագույն օրինակներից մեկը, նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է այսուհետ ևս աջակցել Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին:

← Վերադառնալ