15
10, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 15-ին Կապանում մասնակցել է Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքների համար նախատեսված շենքի հիմնարկեքի արարողությանը:

Մարզի երիտասարդ ընտանիքների համար Կապան քաղաքում բազմաֆունկցիոնալ շենքային համալիրը կառուցվում է "Աջակցություն երիտասարդ ընտանիքների բնակարանաշինությանը" բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում` ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Շենքային համալիրի բնակարանները շուկայականից անհամեմատ էժան գներով կտրամադրվեն Սյունիքի մարզի երիտասարդ ընտանիքներին: Բնակելի համալիրը բաղկացած կլինի երեք մասնաշենքից եւ կունենա 335 բնակարան:

Կապանում Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաեւ քաղաքի հրապարակում գտնվող վերանորոգված փոստի շենքի պայմաններին, բնակչությանը մատուցվող ծառայություններին եւ ներկա գտնվել` "Կոնվերսբանկ” ՓԲԸ-ի “Փոստբանկ Կապան 01" եւ Հայփոստի "Կապան" մասնաճյուղերի բացմանը:

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է նորոգված եւ ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնաճյուղն ու փոստային բաժանմունքը: Մասնաճյուղերից "ՓոստԲանկ Կապան 01"-ը ֆիզիկական անձանց մատուցելու է փոստբանկային ծառայություններ, իսկ “Կապան” մասնաճյուղը իրավաբանական և ֆիզիկական անձանց կմատուցի “Կոնվերս բանկի” կողմից մատուցվող բանկային ողջ փաթեթը: Միաժամանակ, կգործարկվի նաև բանկի տարածաշրջանային օժանդակող գրասենյակը, որը կապահովի մարզում առկա և բացվելիք բանկի մասնաճյուղերի գործունեությունը:

Հանրապետության ղեկավարն այնուհետ այցելել է Սյունիքի մարզպետարան, որտեղ Նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Մարզպետ Սուրեն Խաչատրյանը ներկայացրել է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ մարզի սոցիալ-տնտեսական վիճակը, ըստ բնագավառների իրականացված աշխատանքն ու առաջիկա ծրագրերը:

Սյունիքի մարզում աշխատանքային այցի առաջին օրն ավարտելուց հետո, Նախագահ Սարգսյանը մեկնել է Վայոց Ձորի մարզ, որտեղ Երկրի ղեկավարին ներկայացվել է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի իրականացման ընթացքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը` հոկտեմբերի 16-ին, այցելել է Գորիսի նորակառույց սրտաբանական հիվանդանոց: Առողջապահական այս հաստատությունը նպատակ ունի արագ բուժօգնություն ցուցաբերել Հայաստանի հարավային տարածաշրջանի, ինչպես նաեւ ԼՂՀ-ի բնակչությանը:

Գորիսում Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել նաեւ քաղաքի օրվա կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնակատարությանը: Տոնական միջոցառումների շրջանակում, Գորիսում բացվել է Գրիգոր Տաթեւացու արձանը:

Հոկտեմբերի 16-ին Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է նաեւ հարյուրից ավելի սփյուռքահայ լրագրողների եւ խմբագիրների հետ, ովքեր Երկրի ղեկավարի հետ հանդիպման նպատակով Գորիս են ժամանել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտից, որտեղ մասնակցել են Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին:

Գորիսից Նախագահը մեկնել է Հալիձոր: Այս բնակավայրից մեկնարկել է “Տաթեւի վերածնունդ” ծրագիրը: Ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հալիձոր եւ Տաթեւ գյուղերը միացնող աշխարհի ամենաերկար ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողությունը: Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով ձգվող 5.7 կմ երկարությամբ ճոպանուղին նոր հնարավորություններ է բացում վանական համալիրը այցելուների համար հեշտ հասանելի դարձնելու տեսանկյունից:

Ծրագիրը նպատակաուղղված է Տաթեւի մերձակա շրջանների զարգացմանը, Հայաստանի այդ հնագույն եւ հեղինակավոր վանական համալիրի հոգեւոր, գիտական եւ մշակութային ավանդույթների երբեմնի համբավի ու փառքի վերականգնմանը:

Ճոպանուղու գործարկման արարողությանը Հանրապետության ղեկավարի հետ ներկա են եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ԼՂՀ Նախագահը, հասարակական, քաղաքական, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, հարյուրավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, որոնցից շատերը ծրագրի բարերաներն են: Ճոպանուղու բացման կապակցությամբ` Նախագահ Սերժ Սարգսյանը Տաթեւում ողջույնի խոսք է հղել:



← Վերադառնալ