Լրատվություն
Ներհանրապետական այցեր
29
12, 2009
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Հրազդանի հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 29-ին ներկա է գտնվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ամբողջովին հիմնանորոգված բժշկական կենտրոնի բացման արարողությանը:
Կենտրոնի արդիականացումն իրականացվել է Համաշխարհային բանկի "Հայաստանի առողջապահության համակարգի արդիականացում" վարկային ծրագրի շրջանակում: Այս ծրագրում ընդգրկված մարզային հիվանդանոցների շարքում Հրազդանի բժշկական կենտրոնն առաջինն է` աշխատանքներն ավարտելու առումով:
"Հրազդանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի կազմում ներառված են քաղաքի հիվանդանոցը, պոլիկլինիկան եւ ծննդատունը: Նախատեսվում է այստեղ տեղափոխել նաեւ Հրազդանի բժշկական քոլեջը:
Մարզային հիվանդանոցային համակարգում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է հիմնական բժշկական սարքավորումներով հագեցած արդիական բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի արդիականացումը թելադրված է նաեւ ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման ռազմավարությամբ, որի նպատակը բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետության եւ որակի բարձրացումն է: