• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 03
    05, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Հայաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները խարսխված են մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեքների վրա: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարվա նոյեմբերին կայացած Ձեր պաշտոնական այցը Երևան: Կարևորում եմ բարձրաստիճան փոխայցելությունները...
  • 16
    04, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա կապակցությամբ։ «Թող այս տարին ձեզ համար լինի խաղաղության, արևշատության և բարեկեցության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները շարունակեն պահպանել իրենց ազգային և մշակութային ավանդույթները: Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում բազում փորձությունների միջով է անցել։ Հայ ժողովուրդը մշտապես գնահատել է եզդիների պատրաստակամությունը՝ միասին հաղթահարելու...
  • 01
    04, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Բնության զարթոնքը խորհրդանշող այս տոնը թող ասորիների համար նշանավորվի խաղաղությամբ և նորանոր ձեռքբերումներով: Հայ և ասորի ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում տարբեր փորձություններ է հաղթահարել։ Այսօր մեր հասարակության...
  • 25
    03, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր ժողովուրդների: Հավատացած եմ, որ բազմոլորտ համագործակցությունը հետագայում առավել կընդլայնվի՝ նպաստելով մեր երկրների բարգավաճմանն ու առաջընթացին։...
  • 20
    03, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և Իրանի նախագահին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին: «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական Ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Լիահույս եմ, որ գալիք տարին Իրանի ժողովրդի համար կնշանավորվի նոր ձեռքբերումներով, իսկ Հայաստանի և Իրանի միջև ավանդական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ամրապնդվել՝ նորանոր հաջողություններ արձանագրելով...
  • 17
    03, 2025
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Իռլանդիայի միջև ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական կապերն ու փոխշահավետ համագործակցությունն այսուհետ ևս կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 
1
...
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: