Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
01
08, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Համադաշնության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելինին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Շվեյցարիայի համագործակցությունը հիմնված է մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի ու վստահության վրա։ Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքն իր աշխույժ գործունեությամբ նպաստում է երկու երկրների ու ժողովուրդների մերձեցմանը։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք բազմաթիվ ոլորտներում միջպետական...
26
07, 2021
Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների ընդլայնումը. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կանադայի գեներալ-նահանգապետին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մերի Սայմոնին՝ Կանադայի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը կարևորում է հայ-կանադական հարաբերությունների հետագա ընդլայնումը և բարձր է գնահատում Կանադայի շարունակական ջանքերը՝ ուղղված մեր երկրում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների զարգացմանը։ Այդ հանձնառության լավագույն դրսևորումը Կանադայի հատուկ բանագնացի առաջիկա այցն է Հայաստան։ Լիահույս եմ, որ այն...
24
07, 2021
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին: «Մեր ժողովուրդների միջև ջերմ բարեկամական հարաբերությունները և փոխըմբռնումը ամուր հիմք են ստեղծում տարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով ու գաղափարներով համալրելու համար: Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ուզբեկական հարաբերություններն այսուհետ ևս հաջողությամբ կզարգանան և...
23
07, 2021
Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության ընդլայնումը. նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական և մշակութային երկխոսության լավագույն օրինակ են: Ընդհանուր մարտահրավերները...
23
07, 2021
Հայաստանը կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված գործակցությունը. նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային: Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատացած եմ, որ ապագայի Ձեր տեսլականը և նպատակային գործողությունները հաստատակամ քայլերով Իտալիան առաջնորդելու են բարգավաճման և առաջընթացի ուղիով: Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Իտալիայի հետ քաղաքակրթական ընդհանուր արժեքների վրա հիմնված...
21
07, 2021
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բելգիայի Թագավորության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավոր Ֆիլիպին: Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Հայաստանի և Բելգիայի միջև տարբեր բնագավառներում առկա հարաբերությունների մակարդակը և արդյունավետ փոխգործակցությունը: Նա համոզմունք է հայտնել, որ միասնական ջանքերի շնորհիվ հայ-բելգիական համագործակցությունն ավելի կզարգանա և կընդլայնվի ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
1
...
74
75
76
77
78
79
80
81
82
83
84
...
295