• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 04
    07, 2012
    Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Չափազանց ոգևորիչ է տեսնել, որ 18-րդ դարում Ձեր երկրի հիմնադիրների կողմից հռչակված համամարդկային բարձրագույն արժեքներն այսօր էլ արդիական են հատկապես աշխարհի այն ժողովուրդների համար, որոնք դեռ պայքարում են հանուն անկախության, ազատության, արդարության և հավասարության: Այս տարի մենք նշում ենք Միացյալ Նահանգների...
  • 26
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորընտիր նախագահ դոկտոր Մուհամմեդ Մուրսիին: Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել հատուկ ջերմությամբ ու անմիջականությամբ և համոզվածություն է հայտնել, որ դոկտոր Մուհամմեդ Մուրսին պաշտոնավարման ընթացքում ի զորու կլինի միասնաբար առաջ տանելու և նոր բարձունքների հասցնելու Հայաստանի ու Եգիպտոսի միջև տարաբնույթ համագործակցությունը`...
  • 26
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյակին նվիրված գագաթնաժողովին Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 20-ամյա հոբելյանի առթիվ: Անցած տարիների ընթացքում կազմակերպությանը հաջողվեց դիմակայել ժամանակի փորձությանն ու հաղթահարել համաշխարհային և տարածաշրջանային բազմաթիվ մարտահրավերներ` կայանալով որպես տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցությունը խթանող հեղինակավոր կառույց: Կազմակերպության շրջանակներում նախանշվող և իրականացվող տնտեսական նախաձեռնություններն էապես նպաստում են տարածաշրջանի տնտեսական...
  • 21
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Ոստիկանության զորքերի կազմավորման 20-ամյակի առթիվ   Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ: Քսան տարի առաջ ձևավորվեց պետական մի կառույց, որի դերն ու նշանակությունն անհնարին է գերագնահատել: Նա մեր երկրի ու հասարակության զարգացմանը զուգընթաց՝ անցավ հասունացման, ամրացման ու մասնագիտական վերելքի պատվավոր ճանապարհ՝ Արցախյան ազատամարտից մինչև Հայաստանի սահմաններ ու մինչև մերօրյա խնդիրներ: Գոյության երկու տասնամյակների ընթացքում...
  • 06
    06, 2012
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին՝ երկրի ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:
  • 05
    06, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավոր Կարլ Տասնվեցերորդ Գուստավին՝ երկրի ազգային տոնի՝ Շվեդիայի դրոշի օրվա կապակցությամբ:
1
...
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: