Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
21
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ
Հայաստանի քրդական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նավրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը, բնության զարթոնքն ու նոր տարին ուրախությամբ են լցնում բոլորիս սրտերը: Հայաստանի քաղաքացիներն իրենց քուրդ եղբայրների և քույրերի հետ կիսում են Նավրոզի բերկրանքը: Հարգելի՛ քուրդ հայրենակիցներ, Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ բարձր տրամադրություն, և թող բացվող գարունը լավատեսությամբ ու երջանկությամբ լցնի ձեր կյանքը և ավելի...
20
03, 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին Նովրուզի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին բնության զարթոնքի հիասքանչ տոնի՝ Նովրուզի առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է, որ արեգակնային տոմարով նոր՝ 1396 թվականն Իրանի համար լինի հետագա զարգացման, նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի։ ՀՀ Նախագահը նշել է, որ անցնող քառորդ դարի ընթացքում հայ-իրանական բարեկամական հարաբերությունները շարունակ...
17
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, պրոֆեսոր Սերգեյ Համբարձումյանին
Հարգելի՛ պարոն Համբարձումյան, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 95-ամյակի կապակցությամբ: Հպարտ եմ, որ Ձեզ հետ ծանոթ լինելու և շփվելու պատիվն ունեմ, քանի որ Դուք իսկապես մարդ-դարաշրջան եք: Անուրանալի է Ձեր ավանդը ճարտարագիտության, մեխանիկայի և կրթության ասպարեզներում, որն իր արժանի գնահատականն ու ճանաչումն է ստացել ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գնահատելի է Ձեր երկարամյա մանկավարժական գործունեությունը: Տասնամյակներ շարունակ հիմնարար գիտության...
17
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի Նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:
17
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային Նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձի առթիվ:
10
03, 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկին
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Տուսկին՝ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եվրոպական խորհրդի նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, ինչը հանուն Եվրոպական միության կայուն ապագայի կատարած Ձեր վիթխարի աշխատանքի լավագույն գնահատականն է և Ձեր հանդեպ առկա մեծ վստահության արտահայտությունը։ Բարձր եմ գնահատում Ձեր նախորդ մանդատի ընթացքում մեր...
1
...
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
...
295