• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 20
    09, 2019
    Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը. Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին Մեծապես կարևորում եմ հայ-չինական հարաբերությունների զարգացումը. Սի Ծինփինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը Հայաստանի անկախության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից ի դեմս Ձեզ՝ սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում բարեկամ հայ ժողովրդին։  Ներկայումս չին-հայկական բարեկամական հարաբերությունները...
  • 20
    09, 2019
    Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը Անկախության տոնի առթիվ նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի, Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Իմ շնորհավորանքներն եմ հղում Ձերդ գերազանցությանը՝ Ազգային տոնի առթիվ և երջանկության ու բարօրության իմ ջերմ բարեմաղթանքները՝ Հայաստանի ժողովրդին»:
  • 09
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանն իր ուղերձում մասնավորապես նշել է, որ երկկողմ հարաբերությունների հիմքում երկու երկների ժողովուրդների բարեկամությունն է և փոխգործակցության ամրապնդման ձգտումը: Նա համոզմունք է հայտնել, որ համատեղ ակտիվ աշխատանքը հետագայում ևս կնպաստի համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի...
  • 02
    09, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։  
  • 01
    09, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ փոխադարձ հարգանքի և երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված ավանդույթները հետագայում ևս կնպաստեն Հայաստանի և Ուզբեկստանի միջև համագործակցության ներուժի բացահայտմանն ու տարբեր ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացմանը:
  • 01
    09, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նախագահ տիկին Զուզանա Չապուտովային՝ ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակ­ցությամբ: Նախագահը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Սլովակիայի հետ հարաբերությունների զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, որի կիրարկումը նոր հնարավորություններ կստեղծի հետագա համագործակցության համար: 
1
...
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: