• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 21
    08, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ամենայն բարիք: Նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որում ասվում է. «Հոգևոր առաջնորդները մեծ պատասխանատվություն և առաքելություն ունեն Աստծո և ժողովրդի առջև, հատկապես այն ժամանակներում, երբ մարդկության առջև լուրջ մարտահրավերներ են ծառացած: Բազում տարիներ...
  • 19
    08, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին՝ Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը կարևորում է Աֆղանստանի հետ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացումը: Նա նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին հաջողություններ է մաղթել, իսկ Աֆղանստանի ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:  
  • 15
    08, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահին՝ ազգային տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե Ինին՝ երկրի ազգային տոնի` Ազատագրման օրվա կապակցությամբ: «Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև առկա բարեկամական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կխորանան ու կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես նշվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:      
  • 15
    08, 2019
    Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխան Հանս Ադամ Երկրորդին՝ Լիխտենշտայնի Իշխանապետության հիմնադրման 300-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև առկա երկխոսությունը կշարունակի զարգանալ՝ ի նպաստ ժողովուրդների բարօրության։ Իշխան Հանս Ադամ Երկրորդին նա ամենայն բարիք է մաղթել, իսկ Լիխտենշտայնի ժողովրդին՝ հետագա բարգավաճում: 
  • 15
    08, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Անկախության օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները, որոնք խարսխված են երկու ժողովուրդների դարավոր պատմական կապերի, փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության»,-...
  • 01
    08, 2019
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի նախագահին՝ ազգային տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ուելի Մաուրերին՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի կապակցությամբ։ «Մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները և շահագրգռված ենք ընդլայնելու հայ-շվեյցարական փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։ Համոզված եմ, որ հայ-շվեյցարական գործընկերային կապերի ընդլայնումը բխում է մեր բարեկամ ժողովուրդների...
1
...
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
...
290
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: