13
07, 2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Չեռնոգորիայի միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը:

Կարևորում եմ փոխգործակցության հետևողական զարգացումն ու խորացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

 

← Վերադառնալ